ISSN 2667-9833

Caucasian Journal is now with video.

 Խնդրում ենք սեղմել այստեղ մեր ալիքին բաժանորդագրվելու համար

Քերոլայն ֆոն ՓՈՍՏ. «Ինչու՞ ենք մենք մեր փոքրիկներին բրենդային նոր հագուստ հագցնում, որն իրականում մեծ քանակությամբ քիմիական նյութեր է պարունակում»:

 Photo: Rosie Alm
06.12.2021 («Կովկասյան ամսագիր»Արդյո՞ք, «100% բամբակ» պիտականշանը հաստատապես վկայում է այն մասին, որ հագուստը (կամ սպիտակեղենը, սրբիչները և այլն) անվտանգ է օգտագործման համար: Արդյո՞ք, օգտագործված հագուստն առավել նպատահարմար է մանկահասակ երեխայի համար: Ինչպե՞ս կարող է բիզնեսն օգտագործել թափոնները՝ բարձրորակ արտադրանք ստանալու և հավելյալ շահույթ ունենալու համար: Ինչո՞ւ է այս մոտեցումն արդիական հյուրանոցների համար: Վերամշակման գործընթացում ի՞նչն է համարվում էթիկական:

Այս ու թեման ընդգրկող այլ հարցեր մենք պատրաստել ենք մեր հյուրին՝ կենսաբան, շրջանաձև տնտեսության խորհրդատու և “Stormie Poodle” հայտնի ընկերության ղեկավար՝ Քերոլայն ֆոն ՓՈՍՏԻՆ (Շվեդիա) հղելու համար։

▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:

Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր.  Հարգելի Քերոլայն, բարի գալուստ «Կովկասյան ամսագիր», ընդունեք ջերմ ողջույններ Վրաստանից, Հարավային Կովկասից: Այս տարածաշրջանը հայտնի է իր գեղեցիկ բնաշխարհով, հարուստ պատմությամբ ու բացառիկ հյուրընկալությամբ, և զարմանալի չէ, որ զբոսաշրջությունը համարվում է նրա հիմնասյուներից մեկը: Ուստի ինչպես կռահեցիք, ես պատրաստվում եմ խոսել հյուրանոցների մասին: Ճի՞շտ է, արդյոք, որ տիրապետում եք «կախարդական» այն հնարքին, որի կիրառումն էկոլոգիապես մաքուր է դարձնում հյուրանոցները,  նվազեցնում թափոնների քանակն ու բիզնեսն առավել շահութաբեր դարձնում:

Քերոլայն ֆոն ՓՈՍՏ. Այո, իհարկե, ես կարող եմ օգտակար լինել այս հարցում: Հյուրանոց վարելը միանշանակ բարդ գործընթաց է և իրականում լուրջ մոտեցում է պահանջում: Բրենդի մատուցումը, ճիշտ անձնակազմի ընտրությունը, որի նպաստավոր գործունեությունը կարող է առաջընթաց ապահովել, ինչպես նաև արտակարգ սննդակարգն ու ուտեստները, սենյակների կահավորանքը և այլ հարցեր… խորհելու տեղիք են տալիս: Նախքան “Stormie Poodle”-ի հիմնադրումը ես օգնել եմ հյուրանոցներին դառնալ էկոլոգիապես ավելի մաքուր, իսկ այժմ իմ բիզնեսը կենտրոնացած է հյուրանոցներում օգտագործվող տեքստիլ արտադրանքի վրա: Ինչպես նշեցիք, այդ տեքստիլ արտադրանքի վերամշակմամբ մենք նվազեցնում ենք թափոնների քանակը, օգնում դառնալ  էկոլոգիապես ավելի մաքուր ու հավելում տվյալ հյորանոցի շահույթը:

Ձեր երկիրն, ամենայն հավանականությամբ, շատ գեղեցիկ ու դիտարժան է իր կենսաբազմազանությամբ և զարմանահրաշ լեռներով: Հուսով եմ, մի օր հնարավորություն կունենամ այցելել ձեր երկիր:

ԱԿ. Դուք կենսաբան եք, ուստի ակնհայտ է, որ ձեր բիզնես մոդելում առկա է նաև գիտական ​​ բաղադրիչ, որն ուղղել եք ոչ միայն թափոնների վերամշակմանը, այլ նաև այնպիսի հագուստի արտադրությանը, որն առավել անվտանգ է օգտագործման համար: Կենսաբանի տեսանկյունից, ո՞րն է սովորական տեքստիլ արտադրանքի  թերությունը, սխալը: Ճի՞շտ է, արդյոք, որ այն կարող է պարունակել ֆտալատներ՝ քիմիական նյութեր, որոնք վնասակար են հատկապես մանկահասակ երեխաների համար։

ՔՖՓ. Տեքստիլի արտադրության մեջ բառացիորեն հազարավոր քիմիական նյութեր կան՝ ընդհուպ բամբակի դաշտերից, որտեղ պարարտանյութեր և թունաքիմիկատներ են օգտագործվում, մինչև ներկում և մշակում, որն իրականացվում է տեքստիլին  գեղեցիկ տեսք հաղորդելու համար: Մենք ամենօրյա շփման մեջ ենք մեր միջավայրում առկա տեքստիլի հետ՝ օրինակ այն հագուստը, որ կրում ենք, անկողնային պարագաները, գորգերը, կահույքը, սրբիչները, մեքենաների ինտերիերը և այլն: Հետևաբար այս ապրանքների հանդեպ ապահովությունն ու վստահությունը կենսական նշանակություն ունեն: Դրանք կարող են պատրաստվել բնական կամ սինթետիկ մանրաթելերից, սակայն ցանկացած ալերգիկ փոխազդեցություն կամ առողջության հետ կապված այլ խնդիր, որպես կանոն, հետևանք են ավելի շատ մանրաթելերի մշակման, ինչպիսիք են, օրինակ ներկումը և այլ քիմիական հղկումներ, քան թե՝ բուն տեքստիլի:

Տեքստիլները մշակվում են բազմատեսակ քիմիկատներով, որոնք կատարելագործում են դրանց տեսքը, գործառույթը և կրելիությունը: Ցավոք, դրանցից շատերը քաղցկեղածին են, նպաստում են հորմոնների խախտմանը և կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել. մենք այդ քիմիական նյութերը շնչում ենք կամ կլանում մաշկի միջոցով: Հաճախ այդ քիմիկատների նկատմամբ առավել զգայուն են մանկահասակ երեխաներն ու ապագա մայրերը, ուստի վնասակար ազդեցության սահմանափակումը հույժ կարևոր է նրանց առողջության համար:

2020 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ, ԵՄ-ն խիստ սահմանափակել է այսպես կոչված, CMR նյութերի օգտագործումը (քաղցկեղածին, մուտագեն կամ վերարտադրողականության համար թունավոր) 33 նյութերի համար: Այս սահմանափակումը վերաբերում է այնպիսի տեքստիլ արտադրությանը, ինչպիսիք են որոշակի անկողնային պարագաներ, կահույքի գործվածքներ, կոշիկներ և հագուստներ, որոնք պատրաստված են ինչպես ԵՄ տարածքում, այնպես էլ ներմուծվում են այլ երկրներից։

ԱԿ. Այսինքն նույնիսկ սկանդինավյան չափանիշներն ու պիտակները, որոնք մեր պատկերացմամբ ամենախիստ պահանջներն ունեն, բավարար չե՞ն տեքստիլ արտադրության  անվտանգությունն ապահովելու համար:
ՔՖՓ. Կան պիտակներ և չափանիշներ, որոնք ըստ կարգի պետք է ապահովեն տեքստիլ արտադրանք կրողների անվտանգությունը, բայց կան նաև անորոշ քանակությամբ քիմիական նյութեր, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ տեղեկատվությունը ոչ բոլորին է մատչելի: Այսպես, այնպիսի չափորոշիչներ ինչպիսիք են, օրինակ Oeko Tex, Nordic Swan Ecolabel և Global Organic Textile Standard-ը, որոնք օգնում են ընկերություններին և սպառողներին դառնալ առավել նպաստավոր ու կատարել էկոլոգիապես մաքուր ընտրություն, տարբերվում են իրենց չափանիշներով՝ սկսած որոշակի քիմիական նյութերի սահմանափակման մակարդակը պահպանելու անհրաժեշտությունից, մինչև մատակարարում։ Իհարկե, գլոբալ մատակարարման դեպքում արտադրողի համար կարող է մեծապես բարդ լինել տեղեկանալ, թե, արդյոք պահպանվել են համապատասխան մակարդակները, թե՞ ոչ:

ԱԿ.  Այսպիսով, ձեր հայեցակարգն ունի երեք հենակետ՝ գիտական ​​(վերացնել վնասակար քիմիական նյութերը), բնապահպանական (նվազեցնել  թափոնները) և բիզնեսային (ստանալ շահույթ, բարելավել շուկայավարումը): Ճի՞շտ է։ Կպատմե՞ք մի փոքր ավելին ձեր գործունեության մասին:

ՔՖՓ.  “Stormie Poodle”-ը հիմնադրվել է որպես մանկական բրենդ՝ նպատակ ունենալով երեխաների համար ստեղծել քիմիական նյութերից հնարավորին չափ զերծ հագուստ: Մեր  նախաձեռնության շարժառիթը մեր կողմից արտադրվող ապրանքի միջոցով մարդկանց բարեկեցությանը նպաստելու ցանկությունն էր: Սկզբնապես նախատեսել էինք, որ “Stormie Poodle” ընկերությունը կարտադրի լոգանքի խալաթներ: Այժմ արտադրում ենք նաև «վերամշակված» խալաթներ, պոնչոներ և դույլի նմանվող գլխարկներ մեծահասակների համար, իսկ հաջորդ ամառ մտադիր ենք նաև տաք շապիկներ՝ սվիտերներ արտադրել:

Ներկա դրությամբ, հիմնականում աշխատում ենք տարբեր բիզնեսների հետ՝ վերամշակում նրանց տեքստիլներն ու տրամադրում հյուսվածքի մանրակրկիտ նկարագրությունը` հաճախ կարված պիտակի տեսքով, որը բացատրում է, թե որտեղից է նյութը և ում արտադրանքն է: Այս համագործակցության շնորհիվ բիզնեսը գրանցում է իր ապրանքանիշի առաջընթացը: Իսկ ներքին գործընթացի տեսանկյունից, տվյալ մոտեցումը նպաստում է աշխատակիցների առավել ներգրավվածությանն ու ամրացնում ապրանքանիշի դիրքը շուկայում. ընկերությունն սկսում է առանձնանալ իր մրցակիցների շրջանում՝ ներգրավում ավելի շատ բանիմաց մարդկանց ու դառնում առաջատարը՝ բնապահպանության տեսանկյունից:

“Stormie Poodle”-ը շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած արժեքներին՝ վերամշակելով առաջին հայացքից ոչ պիտանի տեքստիլները: Մենք աշխատում ենք հատկապես  փոքրածավալ տեղական արտադրողների հետ ու նպաստում, որպեսզի շատերի կյանքն ավելի բարեկեցիկ դառնա:

ԱԿ. Ձեր մոտեցումը 21-րդ դարի մոտեցում է: Իսկ ի՞նչ կասեք ձեր պոտենցիալ գործընկերների՝ բիզնես ընկերությունների մասին: Նրանցից քանի՞սն են արձագանքում ձեր առաջարկին: Ի՞նչ եք կարծում նման համագործակցությունները հիմնականում բխում են էթիկական նկատառումներից, թե՞ ուղղակի «սառը» բիզնեսային հաշվարկներ են:

ՔՖՓ. Ես կասեի, որ այժմ սպառողներն ավելի քաջատեղյակ են և շատ բիզնեսներ գիտակցում են, որ «մեռած մոլորակի վրա բիզնեսն ապրել չի կարող», ուստի նրանք փոխում են իրենց գործելաոճը: Իհարկե, փողը մեծ դեր է խաղում, բայց բիզնեսներն իրենք են դասեր քաղում այդ ամենից։ Շատ ու շատ ընկերություններ արդեն իսկ քրտնաջան աշխատում են բնությանը հասցրած իրենց վնասը նվազեցնելու ուղղությամբ, իսկ մյուսները՝ իրենց առջև նպատակ դնում նվազեցնել  արտանետումները:

ԱԿ.  Ձեր բիզնես գործընկերները հիմնականում Սկանդինավիայից և Բալթյան երկրներից են: Միգուցե ինչ-որ կապ կա՞ ձեր տարածաշրջանի մտածելակերպի և ավանդույթների միջև: Մենք նաև գիտենք «լագոմի» (նշանակում է՝ «ճիշտ քանակություն, ոչ ավել, ոչ պակաս») մասին, որը կարծես համալիր ու ամբողջական պատկերացում լինի կյանքի մասին: Ի թիվս այլ կետերի, «լագոմի» մտածելակերպը պետք է որ ենթադրի օգտագործված հագուստի կրկին օգտագործումը ու դեռ ավելին՝ վերամշակումը։ 

ՔՖՓ. Իրականում, «լագոմը» մի փոքր այլ նկարագրություն ունի, բայց դուք իրավացի եք, ինչ-որ տեղ «լագոմի» հայեցակարգը ձևավորում է շվեդների կարծիքը և փորձում շրջահայաց լինել ռեսուրսների օգտագործման հարցում: Իմ ընկերության պարագայում մենք ընտրել ենք հնարավորինս տեղական գործառնություն մատակարարման ամբողջ շղթայում, քանի որ ապրանքների տեղափոխումն այնքան էլ կայուն չէ: Մենք մեր նյութերը ստանում ենք Շվեդիայից և կատարյալ կերպով արտադրում մեր արտադրանքը այս վայրերին հնարավորինս մոտ: Ցածր արտանետումների և էկոլոգիապես մաքուր լինելուն զուգահեռ, այս միջոցը տեղական մակարդակում նաև աշխատանքային հնարավորություններ է ստեղծում:

ԱԿ. Այս ամենն ինձ մոտ «լագոմի» հետ կապված հարց է առաջացնում: «Լագոմի» մտածելակերպը բնորոշ է շվեդների մեծամասնությանն ու սկանդինավյան այլ ժողովուրդներին ու, որի դրսևորումները մենք հաճախ տեսնում ենք սկանդինավյան կահույքի, դիզայնի, նորաձևության մեջ։ Ի՞նչ կապ կա «լագոմի», կայուն կյանքի, վերամշակման և այլնի միջև: Ո՞րն է «լագոմ» մտածողության դերն առհասարակ սկանդինավյան ապրելակերպի մեջ:

ՔՖՓ. Դե, ես այդքան էլ վստահ չեմ, որ մենք մեր օրերում «լագոմ» մտածելակերպ ունենք, քանի որ այլ մշակույթներ ևս ազդեցություն են գործում մեզ վրա և թելադրում ավելի շատ շռայլ կամ «մի քիչ շատ» լինել: Միանշանակ, համաձայն եմ ձեզ հետ, որ կահույքի, դիզայնի և նորաձևության մեծ մասը, որը գալիս է Շվեդիայից, շատ էլեգանտ է իր ողջ պարզության մեջ: Մենք դրա համար օգտագործում ենք «ավսկալատ» բառը, որը բառացիորեն նշանակում է «մաքրված», ինչպես մաքրված են օրինակ, նարինջը կամ բանանը և, որտեղ ավելորդ ոչինչ չկա: Հիմնականում լավ մտածված մինիմալիստական ​​դիզայն է, որը հարամնայուն է: Շվեդ դիզայներների շրջանում, անշուշտ, մեծ է պատասխանատվության գիտակցումը կայուն դիզայնի և արտադրության կարևորության հանդեպ:

ԱԿ- Հաջորդ հարցս կապված է հետևյալի հետ. “Stormie Poodle” կայքում,  ինչպես նաև շատ այլ սկանդինավյան փաստաթղթերում, այդ թվում նաև կառավարական և այլ պաշտոնական տեքստերում, պարբերաբար նշվում է էթիկական լինելու մասին փաստը: Ի՞նչ եք կարծում, մեծանու՞մ է, արդյոք, «էթիկականի» մասին փաստարկների կարևորությունը ձեր հասարակության մեջ:

ՔՖՓ. Անշուշտ: Մենք սովոր ենք, այսպես ասած, «արագ նորաձևությանը», որը  հազիվ թե ինչ-որ արժեք ներկայացնի մեզ համար, բայց այսօր մարդկանց մեծամասնությունն ասես, քնից արթնանալով, հարցնում է, թե ինչպե՞ս կարող է այս հագուստն արժենալ ընդամենը 5 եվրո: Բանգլադեշում Ռանա Պլազայի միջադեպը (2013 թվականին կարի ֆաբրիկայի փլուզման արդյունքում զոհվեց 1134 մարդ) իսկապես շատերին ստիպեց հասկանալ, որ մեր կողմից էժան գնված հագուստի դիմաց ինչ-որ մեկը շատ ավելի թանկ է վճարում: Նաև համավարակը ցույց տվեց, որ արտադրությունը կարող է շատ ավելի թանկ լինել, երբ տրանսպորտային ծախսերը մեծանում են: Ասիայից բեռնարկղերով ապրանքների առաքման արժեքը 2018 թվականից ի վեր աճել է 7 անգամ. ո՞վ է վճարելու դրա համար: Շվեդիայում մենք տեսնում ենք ավելի ու ավելի շատ բրենդներ, որոնք փնտրում են տեղական արտադրանք:

 Մինչդեռ ես անկեղծորեն հավատում եմ, որ արտադրությունը կարող է էթիկական լինել նույնիսկ առանց որևէ պիտակի: Ինձ համար այդ վերափոխումը նաև աշխատողներին վճարվող արժանավայել, և ոչ նվազագույն աշխատավարձն է, այսինքն աշխատավարձ, որը թույլ կտա երեխաներին դպրոց ճանապարհել, դեղորայք, հագուստ և սնունդ գնել, վարձավճարում իրականացնել և այլն:

ԱԿ. Վերադառնալով ձեր գործնական աշխատանքին… Ինչպե՞ս կբացատրեք  «էթիկականի վերափոխումը»:

ՔՖՓ. Դե, կա միջազգայնորեն հայտնի էթիկական սերտիֆիկացում, որը կոչվում է «Արդար Առևտուր»: Այս հասկացությունն ունի կայուն աղբյուրների և արտադրության չափանիշներ, ուստի ոչինչ չի համարվի էթիկական, քանի դեռ չի ունենա իր հստակ պիտակը: Իհարկե ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր էթիկական արտադրող պիտակավորված լիներ «Արդար Առևտուր» նշանով, բայց դեռ այդպես չէ: Մինչդեռ ես անկեղծորեն հավատում եմ, որ արտադրությունը կարող է էթիկական լինել նույնիսկ առանց որևէ պիտակի:

Ինձ համար այդ վերափոխումը նաև աշխատողներին վճարվող արժանավայել, և ոչ նվազագույն աշխատավարձն է, այսինքն աշխատավարձ, որը թույլ կտա երեխաներին դպրոց ճանապարհել, դեղորայք, հագուստ և սնունդ գնել, վարձավճարում իրականացնել և այլն: Այս ամենն աշխատողներին հնարավորություն է տալիս ինքնակազմակերպվել և անդամագրվել միությանը՝ առանց որևէ պատժամիջոցների։ “Stormie Poodle”-ում մենք աշխատում ենք Լատվիայում գտնվող «Dzīvesprieks» կազմակերպության հետ, որը չունի «Արդար Առևտրի» պիտականշան, բայց բազմաթիվ բարի գործերի հեղինակ է, ինչպես, օրինակ շուրջ 100 անապահով երիտասարդի կրթաթոշակներ է տրամադրում, որպեսզի վերջիններս կարողանան շարունակել իրենց ուսումը ավագ դպրոցներում և համալսարաններում: Էթիկական արտադրությունն ավելին արժե, քան զուտ քրտնաջան աշխատանքը, քանի որ այն արտացոլում է ձեր գնածի իրական արժեքը: Տեքստիլ թափոնների վերամշակման հետ աշխատելն ինքնին շատ աշխատատար գործընթաց է:

 Էթիկական արտադրությունն ավելին արժե, քան զուտ քրտնաջան աշխատանքը, քանի որ այն արտացոլում է ձեր գնածի իրական արժեքը: 

Այսպիսով, ինչպե՞ս կարող եք իմանալ, արդյոք արտադրողը ազնի՞վ է վարվում իր աշխատողների հետ, թե ոչ: Բնական է, ինձ համար շատ փոքր կազմակերպությունների հետ աշխատելը նշանակում էր երկարաժամկետ հարաբերություններ կառուցել աշխատողներից յուրաքանչյուրի հետ՝ սկսած դերձակուհուց, մենեջերից մինչև սեփականատեր: Բնականաբար, շատ ավելի դժվար է, երբ գործ ունես առավել խոշոր գործարանի հետ: Այս պարագայում նույնպես կարևոր է այցելել գործարան, խոսել աշխատողների հետ և տեղում ծանոթանալ մանրամասներին: Ստացվեց այնպես, որ տեքստիլ թափոններ էի փնտրում մի լվացքատանը և հանկարծ նկատեցի, որ իմ ներկայությունն այդտեղ անհարմարություն է պատճառում աշխատողներին: Սկզբում պատճառներն անհայտ էին, հետո որոշ ուսումնասիրություններ կատարեցի, պարզեցի, որ այդ արտադրամասը բավական խնդրահարույց է՝ կապված ղեկավարության ու աշխատողների հարաբերությունների հետ: Իհարկե, ստիպված էինք դադարեցնել նրանց հետ համագործակցությունը:

ԱԿ. Հատկապես հետաքրքիր կլիներ լսել մի քանի վառ օրինակ բիզնես աշխարհին առնչվող հաջողակ պատմություններից: Կխնդրեինք մեջբերել: 

ՔՖՓ. Մենք շատ հպարտ ենք մասնավորապես այն նախագծով, որն իրագործեցինք լվացքատուն ներկայացնող մի ընկերության և իրենց հաճախորդներից մեկի՝ հիվանդանոցի հետ: Այդ անգամ գործ ունեինք ոչ թե սրբիչների, այլ աշխատանքային հագուստի հետ։ Աշխատանքային հագուստը պետք է այրվեր, մինչդեռ պարզեցինք, որ դրանց մեջ դեռ «կյանքի» նշույլ կա։ Մեզ հաջողվեց փրկել հագուստները ոչնչացումից ու դեռ ավելին՝ ստեղծել մի քանի նոր ապրանք: Մեկն, օրինակ անձնակազմի համար նախատեսված նոր, պաշտպանիչ ժիլետն էր: Ի դեպ, այս ժիլետն այժմ շրջանառվում է լվացքատան և հիվանդանոցի միջև: Փաստորեն, լվացքատունն այսօր գումար է վաստակում նաև իր նախկին թափոններից:

Մեկ այլ օրինակ. մանրածախ վաճառողներից մեկը, ով ամառային հանգստավայրում մեր խալաթներն ու պոնչոներն էր վաճառում, գործարկեց նաև դրանք վարձով տրամադրելու ծառայությունը: Ահա և ռեսուրսները խնայելու վառ օրինակ ևս: Չէ՞ որ ոչ բոլորն ունեն խալաթի կարիք ամբողջ տարվա ընթացքում, բայց, երբ այցելում են ծովափնյա ամառային հանգստավայր, ուր խալաթները դրես կոդի մաս են կազմում, բնականաբար դրանց կարիքն ունենում են, հաճելիորեն կրում ու հնարավորության դեպքում հաճախ՝ վարձակալում:

ԱԿ. Կարո՞ղ եք մի փոքր պատմել “Stormie Poodle” ձեր ընկերության մասին: Որո՞նք եք համարում կարևոր ձեռքբերումները և ապագայի ինչպիսի տեսլական նախանշում: Եվ, իհարկե, իմաստային ի՞նչ նշանակություն ունի տվյալ անվանումը:

ՔՖՓ. Գիտեք, արդեն շուրջ տասներեք տարի դրվել է ընկերությանս առաջին անկյունաքարը: Երբ գործարկեցի ընկերությունը, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ էի ուզում անել իրականում: Բարեբախտաբար, ժամանակները փոխվեցին։ 2015 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության բոլոր անդամ երկրներն ընդունեցին Կայուն զարգացման օրակարգը։ 
Բազմաթիվ քաղաքացիներ, ընկերություններ ու պետություններ ընդունեցին իրենց առջև ծառացած մարտահրավերները, և շատերը գիտակցեցին խնդրի էությունը՝  գործի դնելով ցանկացած հնարավոր լծակ՝ վերափոխելու համար այն, ինչի անհրաժեշտությունը կա:

մենք վերցրեցինք դրանք ու վերածեցինք ​​առաջատար ապրանքների:

Սկզբնական շրջանում, երբ “Stormie Poodle” հիմնադրվեց, մենք արտադրանք էինք պատրաստում միայն մանկահասակ երեխաների համար, բայց 2017-ին սկսեցինք մեծահասակների համար նախատեսված խալաթների արտադրությունը, որոնք մեծ հաջողություն ունեցան: Այդ տարի մենք համագործակցություն ծավալեցինք նաև հյուրանոցային ցանցի հետ, որոնց համար նոր ապրանքներ պատրաստեցինք՝ իրենց իսկ դեն նետած տեքստիլից:

Հաճելի է հատկապես, որ հարցնում եք անվան ծագման մասին: Դուք տեսե՞լ եք մեր լոգոն։ Եթե ​տարբերում եք շան ցեղատեսակները, ապա դժվար չէ նկատել, որ լոգոյի վրա պատկերված շունն ամենևին պուդել չէ: Եվ անունն էլ կապ չունի շան հետ: “Stormie”- ին իրականում կնոջ անուն է, իսկ  “Poodle”՝ նրա ազգանունը: Մենք ուզում ենք, որ մարդիկ վերանայեն իրենց տեսակետերը, որոնք մինչ այդ ունեցել են, օրինակ՝ մի դատեք գիրքն ըստ իր շապիկի և փորձեք դիտարկել այն այլ կերպ, ըստ բովանդակության՝ ընձեռելով ևս մեկ հնարավորություն: Այսպես, եթե մարդկանց մեծ մասը չէր ցանկանա դիպչել տեքստիլ թափոններին, ապա մենք վերցրեցինք դրանք ու վերածեցինք ​​առաջատար ապրանքների: Եվ, եթե ​​մանրամասներին ծանոթ չլինեք, ապա հաստատ կմտածեք, որ մեր արտադրանքը պատրաստված է բացարձակապես նոր նյութից:

ԱԿ.  Կպատմե՞ք ձեր մասին, ինչպե՞ս դարձաք բիզնեսի սեփականատեր՝ սկսած գիտական ​​կրթությունից:

ինչու՞ ենք մենք մեր փոքրիկներին բրենդային նոր հագուստներ հագցնում, որոնք  պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր: Ես սկսեցի ուսումնասիրել մանկական հագուստը՝ համեմատելով նորն ու օգտագործվածը և եկա եզրակացության, որ օգտագործված հագուստը շատ առումներով ավելի լավն է.

ՔՖՓ. Մեծանալով Հարավարևելյան Ասիայում՝ ես բավականաչափ դժվարությունների ականատես եմ եղել, ինչը բնականաբար պետք է, այսպես ասած «աչք բացեր»: Աստիճանաբար հասկացա, թե որքան անհավասարություն կա այս աշխարհում: Ու դա ստիպեց ինձ զգալ, թե որքան երջանիկ ու հաջողակ եմ ինքս: Միանշանակ, կարծում եմ, որ եթե հնարավորություն ունես փոփոխություններ իրականացնելու, ապա քո բարոյական պարտականությունն է՝ գոնե փորձել:

Ես նաև շատ եմ սիրում տեսականը գործնականում կիրառել: Երկար ժամանակ աշխատել եմ մի կազմակերպությունում, որտեղ մեր խնդիրն էր մոլորակի վիճակի մասին տեղեկություն տրամադրել լայն հասարակությանը, իշխանություններին և բիզնեսին: Մենք դա անում էինք  դասախոսությունների, զեկույցների և ցուցադրությունների միջոցով՝ նշելով մի քանի ուղիներ: Այնուամենայնիվ, հաճախ զգում էի, որ տեղեկատվությունը բավարար չէ, որ գործի անցնելու համար մարդկանց անհրաժեշտ է ներքին վերափոխում, և որ մարդկանց անհրաժեշտ են գործիքներ՝ ճիշտ քայլեր ձեռնարկելու համար: Հաճախ թևաթափ  էի լինում և հուսահատվում այն մտքից, որ իմ շուրջ ամեն ինչ այդքան դանդաղ է ընթանում, և երբ 2008-ին հանգամանքների բերումով մնացի տանը՝ երեխայի հետ, մի գաղափար ծնվեց իմ մեջ, որից պարզապես անկարող էի հրաժարվել. ինչու՞ ենք մենք մեր փոքրիկներին բրենդային նոր հագուստներ հագցնում, որոնք  պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր: Ես սկսեցի ուսումնասիրել մանկական հագուստը՝ համեմատելով նորն ու օգտագործվածը և եկա եզրակացության, որ օգտագործված հագուստը շատ առումներով ավելի լավն է. այն փափուկ էր և՛ ներսից, և՛ դրսից, բոլոր պլաստիկ պիտակները հանված էին, և ամենակարևորը՝  այնքան էր լվացվել, որ քիմիական նյութերի մեծ մասն անհետացել էր:

Մտածեցի, որ եթե կարողանամ գտնել բարձրորակ գործվածք, որն արդեն բազմիցս լվացված լինի, ապա երեխաների համար նոր հագուստ կարելու հնարավորություն կունենամ: Ու դա համարեցի ավելի առողջ տարբերակ: Այն ինչ անհրաժեշտ համարեցի, շատ կարճ ժամանակում գտա. այդ անհրաժեշտը  հյուրանոցի սպիտակեղենն էր, մի քանի լուսանկար արեցի, հետո գտա արտադրողի, ով կիսեց մտահղացումս: Դե, իսկ մնացածն արդեն գրվող պատմությունը դարձավ...

ԱԿ.  Եթե հավելյալ ասելիք ունեք, որը կցանկանայիք ուղղել մեր ընթերցողին, ապա, խնդրեմ, խոսքը կրկին տրամադրում եմ ձեզ:

ՔՖՓ. Իրականում, ես կցանկանայի կիսվել ձեզ հետ և հայտնել, որ վերամշակող դիզայներ Սյուզան Բեսկովի հետ նոր բիզնես եմ սկսում: Մենք կենտրոնանալու ենք հյուրանոցների կողմից օգտագործվող տեքստիլի մեկ այլ տեսակի՝ աշխատանքային հագուստի վրա: Դեռևս չեմ կարող ավելին ասել այդ մասին, բայց անպայման կտեղեկացնեմ ձեզ, երբ գաղափարը կյանքի կոչենք: Շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար, Ալեքսանդր, հաճելի էր այսօր զրուցել ձեզ հետ:

ԱԿ. Շատ շնորհակալ եմ ձեր ըմբռնման և մեզ հատկացրած ժամանակի համար:

Read the English language version here


«Կովկասյան ամսագիրը»  բարձր է գնահատում Թբիլիսիում Էստոնիայի դեսպանատան բարի աջակցությունն այս հարցազրույցի նախապատրաստական աշխատանքում:

Photo credits: Johan Larsson

«Կովկասյան ամսագրին» կարող եք հետևել հետևյալ հասցեներով՝

Google News  *  Twitter  *  Facebook  *  Medium  *  LinkedIn  *  YouTube  *  RSS

«Կովկասյան ամսագրին» էլեկտրոնային բաժանորդագրության հայտ ներկայացնելու  համար մուտքագրեք ձեր էլ.փոստի հասցեն.