21.03.2022 («Կովկասյան ամսագիր») Առողջությունն ու տեխնոլոգիաները մեր այսօրվա զրույցի կիզակետում են, քանի որ աշխարհում դեռևս շատ մարդկանց համար այս ուղղությունները շարունակում են հիմնախնդրային մնալ: Սա համավարակի անխուսափելի հետևանքներից մեկն է նաև, որը, ցավոք, դեռ ավարտված չէ:
Ի՞նչ են իրենցից ենթադրում առողջապահական ստարտափները, և ինչպե՞ս կարող են դրանք օգնել մեզ: Ինչպե՞ս պետք է պետությունն աջակցի դրանց գործունեությանը: Այսոր, Էստոնիան համարվում է ամենաառաջադեմ թվային և աշխարհի առաջատար երկրներից մեկը՝ հաջողակ ստարտափների առումով, ուստի մենք հրավիրել ենք Տալլինի Թեհնոպոլի Գիտական Պարկի Առողջապահական Տեխնոլոգիաների Բաժնի ղեկավար և Կապակցված Առողջության Կլաստերի մենեջեր տիկին Պիրետ ՀԻՐՎԻՆ՝ իր պատասխաններն ու մեկնաբանությունները մեզ հետ կիսելու համար:
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. Ողջույն և բարի գալուստ Կովկասյան ամսագիր: Նախ և առաջ կարո՞ղ եմ ձեզ խնդրել ներկայացնել ձեր կազմակերպությունը և ինչպիսի՞ն է ձեր ներգրավվածությունը:
Պիրետ ՀԻՐՎ - Կապակցված Առողջության Կլաստերը, որը գլխավորում է Թեհնոպոլի Գիտության և Բիզնեսի Պարկը, հարթակ է առողջապահական տեխնոլոգիական լուծումների համատեղ ստեղծման և շուկայում դրանց տեղաբաշխման համար: Կլաստերը միավորում է սկսնակ ընկերությունների, առողջապահական ՏՏ ընկերությունների, դեղագործական ընկերությունների, առողջապահական ծառայություններ մատուցողների, համալսարանների, քաղաքացիների, բուժառուների և այլ խմբերի, ինչպես նաև պետական մարմինների՝ առողջապահության և խնամքի ծառայությունների մատուցմանը նոր ազդակ հաղորդելու, դրանք արդիականացնելու համար՝ ինչպես Էստոնիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Թեհնոպոլը՝ Տալլինի Գիտական Պարկը, Բալթյան երկրների ամենամեծ ինքնակայուն գիտական և բիզնես պարկն է, որն աջակցողի դերակատարում ունի ավելի քան 350 տեխնոլոգիական ընկերությունների համար: Այդ կառույցի բիզնես զարգացման և ինկուբացիոն ծառայությունները՝ կայուն աճի վրա հիմնված ընկերությունների համար, բրենդավորված են որպես «Startup Incubator»: Այն գործում է 2003 թվականից, արդեն իսկ համագործակցելով 240 ընկերությունների հետ՝ ցանկալի ներդրումային փուլին հասնելու համար: Համալսարանը աջակցություն է ցուցաբերում նաև Տալլինի Տեխնոլոգիական Համալսարանին (TalTech), ինչպես նաև ՏՏ քոլեջին՝ ավելի քան 14.000 ուսանողներին և 3000 հետազոտողներին՝ ապահովելով հարմար միջավայր՝ բեկումնային բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար:
Որպես Կապակցված Առողջության Կլաստերի և Թեհնոպոլի Առողջապահության Բաժնի մենեջեր, իմ ամենօրյա խնդիրն է ստեղծել նոր հնարավորություններ առողջապահության և խնամքի ոլորտի նորարարական լուծումների համար: Այդ հնարավորությունները խթանում են առողջապահական ոլորտում տեխնոլոգիական լուծումների փորձարկման նոր հնարավորությունները, ինչպես նաև կառավարության, հիվանդանոցների/բժիշկների, գիտնականների, ստարտափների, ավելի մեծ ՏՏ ընկերությունների միջև ստեղծում մոտավորապես 50 տարբեր ցանցեր՝ նշված յուրաքանչյուր շահագրգիռ կողմի համար: Կարճ ասած, առողջապահական քաղաքականության որոշումներն ազգային թվային ծառայությունների նախագծման և զարգացման հետ կապելու հարցում իմ դերը կայանում է նրանում, որ հստակեցնեմ, թե ինչ է անհրաժեշտ որակյալ, արդյունավետ առողջապահական ծառայությունները բոլորին մատուցելու համար: Ասեմ, որ հանրության հետ աշխատելու փորձ ձեռք եմ բերել նաև Էստոնիայի Սոցիալական Հարցերի Նախարարությունում աշխատելու տարիներին։
Մենք ունենք գերբնական ուժով օժտված շատ ինժեներներ և այլ մասնագետներ, ովքեր պատրաստ են օրական ավելի քան ութ ժամ տրամադրել և աշխատել իրենց երազանքն իրականացնելու համար:
2021 թվականի աշնանից սովորում եմ Տարտուի համալսարանում՝ Գենետիկական Տեխնոլոգիաների ոլորտում փիլիսոփայական դոկտորի աստիճան ստանալու համար։ Կարծում եմ, որ անձնական առողջության և գենոմի տվյալները կարող են օգտագործվել առողջապահական համակարգում փոփոխություններ կատարելու համար: Այսպիսով, իմ ուշադրության կենտրոնում է առողջության և գենոմի տվյալների օգտագործումը առողջության հետ կապված որոշումներ կայացնելու մեջ, ինչպես նաև անձնական առողջության տվյալների կառավարումն ու կիսումը և ազգային ու միջազգային ռազմավարությունների, օրենսդրության և այլ գործոնների ազդեցությունը մարդու կարողությունների վրա:
Ա.Կ.- Ըստ Ձեզ, ինչու՞ է Էստոնիան այդքան հաջողակ ստարտափների հարցում: Կթվարկե՞ք Էստոնիայի առաջընթացի ստարտափների և նորարարությունների ոլորտում այն ակնառու գործոնները, որոնք հանգեցրին «Unicorn»-ում առաջատար դառնալուն: [«Unicorn»-ը ստարտափ ընկերություն է, որի արժեքը գերազանցում է $1 միլիարդը]:
Պ.Հ.- Էստոնիայում ավելի քան 1200 սկսնակ ձեռնարկություն կա, ինչը բավական մեծ թիվ է նման փոքր երկրի համար: Համաշխարհային մասշտաբով յուրաքանչյուր 100.000 բնակչի հաշվով մենք ավելի շատ սկսնակ ձեռնարկություններ ունենք, քան աշխարհի մյուս երկրները: Դեռ ավելին, նրանք ոչ միայն շատ են, այլև հաջողակ են։ Գոյություն ունի դրա մի քանի նախապայման.
- Նախ, Էստոնիայում բիզնես հիմնելը շատ հեշտ է. ամեն ինչ կարելի է անել թվային եղանակով, և դա տևում է առավելագույնը 15 րոպե:
- Երկրորդ, մենք ունենք գերբնական ուժով օժտված շատ ինժեներներ և այլ մասնագետներ, ովքեր պատրաստ են օրական ավելի քան ութ ժամ տրամադրել և աշխատել իրենց երազանքն իրականացնելու համար:
- Երրորդ, մենք մշտապես պետք է ուղիներ մշակենք, որպեսզի չհայտնվենք միայն հարմարավետ ներքին շուկայում, այլև արագորեն ընդլայնվենք ամբողջ աշխարհում:
Էստոնական նորաստեղծ ընկերությունները՝ ինչպիսիք են «Bolt»-ը և «Pipedrive»-ը, ինչպես նաև նրանց փայլուն հաջողության պատմությունները, ուղղակիորեն պայմանավորում են նոր սկսնակ ընկերությունների աճը. այսինքն, եթե նորեկները տեսնում են, որ հնարավոր է բազմամիլիարդանոց ընկերություններ ստեղծել և դրանք զարգացնել տեղում, ապա բնականաբար այդ հանգամանքը նրանց առավել է դրդում նոր գործունեության և ոգեշնչում։
«Tehnopol Startup Incubator» ծրագիրը սկսնակ շատ ընկերությունների, այսպես ասած, «ճամփորդության» առաջին քայլն է, որը երաշխավորում է, որ փորձառու խաղացողների օգնությամբ, նրանք ճիշտ ուղղությամբ են ընթանում, և որ կարող են արագ շուկա դուրս գալ իրենց արտադրանքով:
Ա.Կ.- Ունե՞ք էստոնական «սիրելի» ստարտափներ և նորարարական պատմություններ:
Պ.Հ.- Էստոնիայի առողջապահական տեխնոլոգիաների ոլորտում բազմաթիվ հաջողակ լուծումներ կան, և բոլորն էլ արժանի են գովասանքի հիանալի աշխատանքի համար, ուստի ես կբերեմ այդ հաջողակ լուծումների մի քանի օրինակ:
Անկասկած, որպես նման լուծում, ընդգծման է արժանի TriumfHealth-ը, որը կենտրոնանում է երեխաների մտավոր բարեկեցության վրա: Վերջին տարիները դժվար էին նաև երեխաների համար, և հոգեկան առողջության մասին հոգալը բուռն քննարկման թեմա էր: Triumf-ի լուծումն առաջարկում է աջակցություն երեխային, որն իրականացվում է խաղային մոտեցման միջոցով, այն է՝ առողջապահական խաղեր խելացի սարքերում: Ծրագրի մեջ ներառված է նաև քաղցկեղի դեմ բուժում ստացող երեխաներին աջակցելու գործառույթը: Որոշ խաղեր նախատեսված են բոլոր երեխաների համար, որոնք օգնում են խուսափել վնասակար սովորություններից և ավելի առողջ ընտրություն կատարել (Triumf Saga): Կա նաև խաղ, որը ստեղծվել է քրոնիկ հիվանդությունների դեմ պայքարող երեխաների համար (Triumf Hero):
Կցանկանայի նաև ընդգծել Migrevention-ը. երիտասարդ ընկերության հավակնությունն է աշխարհում առաջին ամբողջությամբ թվային կլինիկայի ստեղծումը: Այն աջակցելու է գլխացավի դեմ պայքարում, որը հնարավորություն կտա բուժել միգրենն առանց տանից դուրս գալու: Բուժառուի հավելվածը ներառում է գլխացավի օրագիր՝ ամենօրյա օգտագործման համար (վճարովի փաթեթը տրամադրվում է բուժքրոջ խորհրդատվության հետ միասին), ինչպես նաև բազմամասնագիտական բուժման մոդուլ՝ հիմնված ապացույցների վրա, այն կառավարվում և վերահսկվում է մասնագետի կողմից վահանակի օգնությամբ: Բուժքրոջ խորհրդատվությունից բացի, բուժման մոդուլը ներառում է նաև ֆիզիոթերապիայի և ճանաչողական-վարքային թերապիայի մոդուլ, հիվանդների թեստավորման տարբերակներ և բուժման վրա հիմնված ակտիվ միջամտություն աուդիո և վիդեո գործիքների միջոցով: Նրանք վերջերս սկսել են իրենց երկրորդ կլինիկական փորձարկումը և արագ շարժվում են դեպի նպատակ:
Քանի որ շատ զարգացումներ հիմնված են SaaS-ի վրա (Ծրագրաշարը որպես ծառայություն), ուստի ես կցանկանայի առանձնացնել նորարարական բժշկական արտադրանքը՝ TempID-ը: Այս ընկերությունը մշակել է խելացի ջերմաչափ, որն ընդամենը մոտեցվում է մարմնին և չափում ու վերահսկում է մարմնի ջերմաստիճանը: Ջերմաչափը միացված է հավելվածին, և օգտատերերը կարող են վերլուծել և գրանցել իրենց ջերմաստիճանի ցուցումները և ապագայում ուղղակիորեն կապվել իրենց առողջությունը վերահսկող մասնագետների հետ: Նպատակն է՝ ավելի արդյունավետ դարձնել մարմնի ջերմաստիճանի չափումները և խնայել ռեսուրսները, ինչպես օրինակ, հիվանդանոցներում՝ անձնակազմի ժամանակի և առաջադրանքների կառավարման տեսանկյունից, ինչպես նաև ապահովել հարմարավետություն անհատ օգտատերերի, օրինակ՝ փոքր երեխաների ծնողների համար:
Մեկ այլ հետաքրքիր ստարտափ՝ Dermtest: Այսպիսով, նման շատ հետաքրքիր օրինակներ կան, որոնք կարող ենք կիսվել մեր Կլաստերից:
Առողջապահությունը՝ որպես ոլորտ, երկար պատմություն ունի՝ լինելով պահպանողական և ճկուն նոր փոփոխությունների հանդեպ:
Ա.Կ.- Ինչպե՞ս կբնութագրեք պետական աջակցության և կրթության կարևորությունը ձեր ոլորտում:
Պ.Հ.- Քանի որ Էստոնիան առաջադեմ թվային հասարակություն է, մենք արտոնություն ունենք առաջարկելու տարբեր ծառայություններ տարածաշրջանային մակարդակով և ընդլայնելու դրանք տարածաշրջանային սահմաններից դուրս: Որպեսզի այդ գործընթացն իրագործվի, կարևոր է, որ նպատակներն ու գործողությունները ներկայացված լինեն պետական մակարդակով, այդ իսկ պատճառով «Connected Health»-ն իր գործունեության ընթացքում սերտորեն համագործակցում է հանրային հատվածի ներկայացուցիչների հետ: Անհրաժեշտ է աշխատել առողջապահության (և այլ ոլորտներում) բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ բոլոր մակարդակներում նորարարություն ստեղծելու և նոր տեխնոլոգիաները յուրաքանչյուր քաղաքացուն հասցնելու համար։
Պետությունը կարևոր դեր ունի առողջապահական նոր տեխնոլոգիաների ներդրման և առողջապահական համակարգին ինտեգրման գործընթացների ռազմավարության հարցում: Առողջապահությունը՝ որպես ոլորտ, երկար պատմություն ունի՝ լինելով պահպանողական և ճկուն նոր փոփոխությունների հանդեպ, այսինքն նոր, օտարերկրյա առողջապահական ծառայությունների և արտադրանքների ներդրման և ինտեգրման հարցում: Առողջապահական համակարգի արդյունավետ բարելավման ձգտելու համար անհրաժեշտ է, որ պետական մարմինները ստեղծեն փոփոխությունների շրջանակ և համապատասխան ենթակառուցվածք։
Դրա համար ստեղծվել են առողջապահական համակարգի զարգացման տարբեր պլաններ՝ լինի այն Առողջապահության Ազգային Պլանն ավելի լայնածավալ մասշտաբով, որը տրամադրում է նախորդ շրջանի համապարփակ ակնարկն ու հետագա իրականացման գործողությունները, և թե՝ Առողջապահության Ռազմավարական Զարգացման Պլանը, որի նոր տարբերակն այժմ մշակվում է և այդ գործընթացը ղեկավարում է Սոցապ Նախարարությունը։
Համատեղ ստեղծման սկզբունքները կարևոր են նաև պետական մակարդակում առողջապահական համակարգի կազմակերպման համար: Միջոլորտային համագործակցության միջոցով հնարավոր է բացահայտել և քարտեզագրել առողջապահական համակարգի կարիքները և համապատասխանաբար ստեղծել զարգացման ցանց:
Որպես հասարակական սեկտոր պետությունն ունի լավագույն հնարավորությունները նորարարական լուծումների իրականացման համար պայմաններ ստեղծելու գործում։ Այն իրավասու է գործի դնել լուծումներ տրամադրողներին, ինչպես նաև ստեղծել օրենսդրություն՝ համակարգի կարիքների և առաջարկների համաձայն՝ ազգային մակարդակով:
Օրինակներից մեկը, թե ինչպես է Էստոնիան պահանջում նոր լուծումներ հանրային հատվածի տեսանկյունից, թվային փորձարկման շրջանակն է: Վերջինս համագործակցության նոր և նորարարական մոդել է, որի նպատակն է լուծում մշակողներին հասանելիություն տալ կառավարության տեխնոլոգիական փաթեթը կիրառելու, նորարարական ապրանքներ կամ ծառայություններ մշակելու և զարգացնելու, ինչպես նաև հայեցակարգի դրույթների արդարացիությունը հաստատելու համար: Նմանատիպ ավելի փոքր նախաձեռնություններ կան տարբեր պետական կառույցներում, քանի որ դրանք անցյալում արդեն իսկ ապացուցել են իրենց հաջողությունը:
Ա.Կ.-Պատրա՞ստ եք էստոնական «գիտեմ, թե ինչպես» -ը կիսել այլ երկրների հետ:
Պ.Հ.- «Connected Health»-ը տարբեր միջազգային ցանցերի մի մասն է, և մենք մշտապես համագործակցում ենք ամբողջ աշխարհի տարբեր էկոհամակարգերի հետ: Մենք ներկայացնում ենք կլաստերը, նրա անդամներին և Էստոնիայի առողջապահական տեխնոլոգիաների լանդշաֆտը առողջության հետ կապված տարբեր միջոցառումներում և ցուցահանդեսներում, ինչպես, օրինակ, վերջերս «Dubai Expo2020» -ում: Մեր նպատակն է կապ հաստատել այլ շահագրգիռ կողմերի հետ տարբեր տարածաշրջաններում, կիսել լավագույն փորձը և ներկայացնել մեր լուծումները, քանի որ առողջապահության ոլորտում նորարարությունը բխում է համագործակցությունից:
Ա.Կ.- Շատ շնորհակալ եմ: