.

Caucasian Journal is now with video.

 Խնդրում ենք սեղմել այստեղ մեր ալիքին բաժանորդագրվելու համար

Քերոլայն ֆոն ՓՈՍՏ. «Ինչու՞ ենք մենք մեր փոքրիկներին բրենդային նոր հագուստ հագցնում, որն իրականում մեծ քանակությամբ քիմիական նյութեր է պարունակում»:

 Photo: Rosie Alm
06.12.2021 («Կովկասյան ամսագիր»Արդյո՞ք, «100% բամբակ» պիտականշանը հաստատապես վկայում է այն մասին, որ հագուստը (կամ սպիտակեղենը, սրբիչները և այլն) անվտանգ է օգտագործման համար: Արդյո՞ք, օգտագործված հագուստն առավել նպատահարմար է մանկահասակ երեխայի համար: Ինչպե՞ս կարող է բիզնեսն օգտագործել թափոնները՝ բարձրորակ արտադրանք ստանալու և հավելյալ շահույթ ունենալու համար: Ինչո՞ւ է այս մոտեցումն արդիական հյուրանոցների համար: Վերամշակման գործընթացում ի՞նչն է համարվում էթիկական:

Այս ու թեման ընդգրկող այլ հարցեր մենք պատրաստել ենք մեր հյուրին՝ կենսաբան, շրջանաձև տնտեսության խորհրդատու և “Stormie Poodle” հայտնի ընկերության ղեկավար՝ Քերոլայն ֆոն ՓՈՍՏԻՆ (Շվեդիա) հղելու համար։

▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:

Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր.  Հարգելի Քերոլայն, բարի գալուստ «Կովկասյան ամսագիր», ընդունեք ջերմ ողջույններ Վրաստանից, Հարավային Կովկասից: Այս տարածաշրջանը հայտնի է իր գեղեցիկ բնաշխարհով, հարուստ պատմությամբ ու բացառիկ հյուրընկալությամբ, և զարմանալի չէ, որ զբոսաշրջությունը համարվում է նրա հիմնասյուներից մեկը: Ուստի ինչպես կռահեցիք, ես պատրաստվում եմ խոսել հյուրանոցների մասին: Ճի՞շտ է, արդյոք, որ տիրապետում եք «կախարդական» այն հնարքին, որի կիրառումն էկոլոգիապես մաքուր է դարձնում հյուրանոցները,  նվազեցնում թափոնների քանակն ու բիզնեսն առավել շահութաբեր դարձնում:

Քերոլայն ֆոն ՓՈՍՏ. Այո, իհարկե, ես կարող եմ օգտակար լինել այս հարցում: Հյուրանոց վարելը միանշանակ բարդ գործընթաց է և իրականում լուրջ մոտեցում է պահանջում: Բրենդի մատուցումը, ճիշտ անձնակազմի ընտրությունը, որի նպաստավոր գործունեությունը կարող է առաջընթաց ապահովել, ինչպես նաև արտակարգ սննդակարգն ու ուտեստները, սենյակների կահավորանքը և այլ հարցեր… խորհելու տեղիք են տալիս: Նախքան “Stormie Poodle”-ի հիմնադրումը ես օգնել եմ հյուրանոցներին դառնալ էկոլոգիապես ավելի մաքուր, իսկ այժմ իմ բիզնեսը կենտրոնացած է հյուրանոցներում օգտագործվող տեքստիլ արտադրանքի վրա: Ինչպես նշեցիք, այդ տեքստիլ արտադրանքի վերամշակմամբ մենք նվազեցնում ենք թափոնների քանակը, օգնում դառնալ  էկոլոգիապես ավելի մաքուր ու հավելում տվյալ հյորանոցի շահույթը: