21.03.2022 («Կովկասյան ամսագիր») Առողջությունն ու տեխնոլոգիաները մեր այսօրվա զրույցի կիզակետում են, քանի որ աշխարհում դեռևս շատ մարդկանց համար այս ուղղությունները շարունակում են հիմնախնդրային մնալ: Սա համավարակի անխուսափելի հետևանքներից մեկն է նաև, որը, ցավոք, դեռ ավարտված չէ:
Ի՞նչ են իրենցից ենթադրում առողջապահական ստարտափները, և ինչպե՞ս կարող են դրանք օգնել մեզ: Ինչպե՞ս պետք է պետությունն աջակցի դրանց գործունեությանը: Այսոր, Էստոնիան համարվում է ամենաառաջադեմ թվային և աշխարհի առաջատար երկրներից մեկը՝ հաջողակ ստարտափների առումով, ուստի մենք հրավիրել ենք Տալլինի Թեհնոպոլի Գիտական Պարկի Առողջապահական Տեխնոլոգիաների Բաժնի ղեկավար և Կապակցված Առողջության Կլաստերի մենեջեր տիկին Պիրետ ՀԻՐՎԻՆ՝ իր պատասխաններն ու մեկնաբանությունները մեզ հետ կիսելու համար:
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. Ողջույն և բարի գալուստ Կովկասյան ամսագիր: Նախ և առաջ կարո՞ղ եմ ձեզ խնդրել ներկայացնել ձեր կազմակերպությունը և ինչպիսի՞ն է ձեր ներգրավվածությունը:
Պիրետ ՀԻՐՎ - Կապակցված Առողջության Կլաստերը, որը գլխավորում է Թեհնոպոլի Գիտության և Բիզնեսի Պարկը, հարթակ է առողջապահական տեխնոլոգիական լուծումների համատեղ ստեղծման և շուկայում դրանց տեղաբաշխման համար: Կլաստերը միավորում է սկսնակ ընկերությունների, առողջապահական ՏՏ ընկերությունների, դեղագործական ընկերությունների, առողջապահական ծառայություններ մատուցողների, համալսարանների, քաղաքացիների, բուժառուների և այլ խմբերի, ինչպես նաև պետական մարմինների՝ առողջապահության և խնամքի ծառայությունների մատուցմանը նոր ազդակ հաղորդելու, դրանք արդիականացնելու համար՝ ինչպես Էստոնիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: