25.11.2021 («Կովկասյան ամսագիր») Վրաց ժողովրդի մեծամասնությունը ձգտում է լիովին անդամագրվել եվրոպական ազգերի ընտանիքին, բայց ինչպե՞ս է այս գործընթացը դիտվում Եվրոպայի կողմից: Այս և այլ հարցեր այսօր քննարկելու ենք Հարավային Կովկասում Ֆինլանդիայի նորանշանակ շրջիկ դեսպանի՝ Նորին Գերազանցություն Կիրստի ՆԱՐԻՆԵՆԻ հետ:
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, ԿԱ գլխավոր խմբագիր. Հարգելի Կիրստի, բարի գալուստ Կովկաս և «Կովկասյան ամսագիր»: Չնայած ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ պաշտոնապես ստանձնել եք ձեր լիազորությունները Վրաստանում, դուք արդեն իսկ երկար ժամանակ ներգրավված եք Հարավային Կովկասի հետ կապված հարցերում՝ որպես շրջիկ դեսպան: Իսկ ահա վերջերս վերադարձաք Ռուսթավիից, որտեղ դիտորդական առաքելությամբ հանդես եկաք տեղական ինքնակառավարման ընտրություններում: Հետևաբար, քննարկելու շատ բան ունենք։ Բայց նախևառաջ եկեք բացատրենք մեր ընթերցողներին, թե ի՞նչ է նշանակում շրջիկ դեսպան լինել:
Կիրստի ՆԱՐԻՆԵՆ. Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել «Կովկասյան ամսագրին» և ձեզ, Ալեքսանդր, սկանդինավյան-բալթյան թեմաները ձեր օրակարգում ներառելու համար: Սկանդինավյան-Բալթյան երկրներն ունեն ուժեղ հասարակություններ, նույնիսկ ավելի ուժեղ են քաղաքացիական հասարակությունները, որոնք ակտիվորեն մասնակցում են բազմաթիվ հասարակական գործընթացների, որոնց մասին դուք խոսեցիք: Այդ թեմաները կարող են հիանալի օրինակ ծառայել եվրոպական այլ փոքր երկրների համար՝ ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Պատիվ եմ համարում շարունակել ձեր նշած հաջորդականությունը և այս թեմայով զրուցել ձեզ հետ: