ISSN 2667-9833

Caucasian Journal is now with video.

 Խնդրում ենք սեղմել այստեղ մեր ալիքին բաժանորդագրվելու համար

Սիիմ ՍԻԿԿՈՒՏ. «Ավելի շատ էլեկտրոնային ռեզիդենտներ են մեզ միանում, քան երեխաներ են ծնվում մեր երկրում» (կարդալ կամ դիտել տեսանյութը)

12.05.2022 (Caucasian Journal). Մեր այսօրվա հյուրն  է էստոնական  հայտնի  e-Residency ծրագրի համահիմնադիր և Էստոնիայի կառավարության տեղեկատվական բաժնի նախկին գլխավոր տնօրեն Սիիմ  ՍԻԿԿՈՒՏԸ : Նա համարվում է «e-Estonia»-ի նախաձեռնողներից մեկը, փաստացիորեն ամենաառաջադեմ թվային երկրներից մեկում: Ստորև կարող եք դիտել հարցազրույցը կամ ընթերցել տեքստային տարբերակը։


Մեր բոլոր բացառիկ տեսահարցազրույցները առաջինը դիտելու համար խնդրում ենք բաժանորդագրվել այստեղ մեր YouTube ալիքին: 


Հարցազրույցի տեքստային տարբերակը ներկայացնում ենք ստորև։   Read the English language version here


Սիիմ ՍԻԿԿՈՒՏ. «Ավելի շատ էլեկտրոնային ռեզիդենտներ են մեզ միանում, քան երեխաներ են ծնվում մեր երկրում»


Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր.  Ողջույն և բարի գալուստ Կովկասյան ամսագրի տեսահարցազրույցների բաժին: Մեր այսօրվա հյուրն է էստոնական հայտնի e-Residency ծրագրի համահիմնադիր և Էստոնիայի կառավարության տեղեկատվական բաժնի նախկին գլխավոր տնօրեն Սիիմ ՍԻԿԿՈՒՏԸ : Նա համարվում է «e-Estonia»-ի նախաձեռնողներից մեկը, փաստացիորեն ամենաառաջադեմ թվային երկրներից մեկում:

Սիիմ ՍԻԿԿՈՒՏ. Բարև, ես Սիիմ Սիկկուտն եմ Էստոնիայից: Ուրախ եմ, Կովկասյան ամսագրի հետ այս հարցազրույցի համար:

Թվային կառավարման ոլորտում մասնագիտական​​ ձեռքբերումների հետ կապված Ձեզ հաճախ անվանում են որպես թվային ազգերի նախաձեռնողԻնչպե՞ս եք կարծում, արդյոք, աշխարհը շարժվում է հենց այն ուղղությամբ (ուղղություններով), որը (որոնք) ժամանակին կանխատեսել էիք:


Վերջին 25 տարիների ընթացքում Էստոնիան իսկապես եղել է թվային երկրի ճանապարհորդության մեջ, ուստի բավական հեշտ է ասել, որ դա իսկապես այդպես է: Այդուհանդերձ, այս ամենն իրականում դժվարին և ժամանակատար աշխատանքի արդյունք է: Բնականաբար, մենք չափազանց ուրախ ենք այս ձեռքբերումով, նրանով, որ ավելի ու ավելի շատ կառավարություններ ակտիվ կերպով գնում են թվային ճանապարհով, քանի որ Էստոնիայում մենք արդեն զգացել ենք այն շոշափելի օգուտները, որոնք հանգեցրել են ավելի լավ ծառայություններ ունենալուն, ավելի քիչ կոռուպցիայի (կամ նույնիսկ Էստոնիայի դեպքում ընդհանրապես առանց կոռուպցիայի), կառավարության արդյունավետությանը, ինչպես նաև և իհարկե տնտեսության և տեխնոլոգիական արդյունաբերության աճի խթանմանը:

Ահա այս ու նման օգուտներ քաղելու համար աշխարհի բոլոր կառավարությունները պետք է ավելին անեն թվային ոլորտում: Իհարկե այնպես չէ, որ նրանք չունեն ծրագրեր կամ հռետորաբանություն, ուղղակի երբեմն մատուցման ձևը բավականաչափ տեսանելի չէ: Եվ սակայն, հուսով ենք, որ մոտ ապագայում ավելին կտեսնենք:

Երկրները, հատկապես ԿՈՎԻԴԻՑ հետո, ցանկանում են ավելի թվային դառնալ, բայց հաճախ նրանք չեն կարողանում բավարար չափով ակտիվ ընթացք տալ իրենց գործողություններին:


Էլեկտրոնային ռեզիդենտությունը էլեկտրոնային Էստոնիայի մի մասն է կազմում, այնպես չէ՞: Էստոնացիները կարող են էլեկտրոնային եղանակով քվեարկել, վճարել հարկեր, ստուգել առողջական տվյալները: Էլեկտրոնային ռեզիդենտները կարող են հեռակա կարգով գրանցել որևէ ԵՄ ընկերություն և կառավարել բիզնեսը ցանկացած վայրից: Կարո՞ղ եք մի փոքր պատմել այս երկու հասկացությունների մասին և ինչպե՞ս են դրանք կապված միմյանց հետ:


Էստոնիան որպես երկիր կատակով ստացել է նաև «էլեկտրոնային Էստոնիա» անունը, քանի որ թվային ծառայությունները դարձել մեր կյանքի կարևոր մասը՝ որպես քաղաքացիներ, պետական ​​պաշտոնյաներ և ձեռնարկատերեր:

Այսպիսով, «e-Estonia»-ն իսկապես նման է պիտակի և ստացել է այդ ընդհանուր անունը՝ մեր երկրում թվային ապրելակերպով ապրելու համար, որը թույլատրվում է կառավարության կողմից և, որն էլ առաջարկում է թվային հանրային ծառայություններ:

Բացի այս ամենից մոտավորապես ութ տարի առաջ մենք սկսեցինք էլեկտրոնային ռեզիդենտությունը: Այսպիսով, նախկինում ևս բոլոր ծառայությունները թվայնորեն հասանելի էին Էստոնիայում ապրող մարդկանց և բնակիչների համար, ինչպես նաև ֆիզիկապես այստեղ գտնվող ընկերությունների համար: Բայց մենք հասկացանք մի բան. ինչու՞ չանել այնպես, որ դուք կարողանաք մուտք գործել թվային աշխարհ նաև արտերկրից: Ինչու՞ մենք չենք բացում մեր ծառայությունները լայն աշխարհի համար: Եվ հենց այս հանգամանքը նպաստեց e-Residency առաջ գալուն:

Էլեկտրոնային ռեզիդենտությունը նշանակում է, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ կարող է դիմել և ստանալ մեր թվային ինքնությունը, և դրա միջոցով սկսել օգտվել էստոնական թվային ծառայություններից, որոնք առաջարկվում են ինչպես կառավարության, այնպես էլ մեր մասնավոր հատվածի գործընկերների կողմից:


Ավելի շատ էլեկտրոնային ռեզիդենտներ են մեզ միանում, քան երեխաներ են ծնվում մեր երկրում, և մեր տնտեսության յուրաքանչյուր երրորդ նոր ընկերություն այժմ գրանցվում է էլեկտրոնային ռեզիդենտների կողմից:


Սա իսկապես մեր թվային կառավարության հաջորդ փուլն է. հենց սա է նշանակում ընդլայնում ամբողջ աշխարհում: Ութ տարիների ընթացքում մենք ուրախ էինք ունենալ 90 000 էլեկտրոնային ռեզիդենտ, ուստի ամեն ամիս մենք ավելի շատ աճում ենք վիրտուալ տարածքում, քան ֆիզիկապես: Օրինակ, ավելի շատ էլեկտրոնային ռեզիդենտներ են մեզ միանում, քան երեխաներ են ծնվում մեր երկրում, և մեր տնտեսության յուրաքանչյուր երրորդ նոր ընկերություն այժմ գրանցվում է էլեկտրոնային ռեզիդենտների կողմից:

Այսպիսով, մենք իսկապես տեսնում ենք այս ամենի աճող օգուտն ու շահաբաժինը:


Ինչպե՞ս կարող եք ամփոփել Ձեր աշխատանքը որպես Էստոնիայի կառավարության տեղեկատվական բաժնի գլխավոր տնօրեն:


Դե, Էստոնիայում կառավարության տեղեկատվական բաժնի գլխավոր տնօրենի պաշտոնում իմ ժամկետը հինգ տարի էր: Ես հեռացա պաշտոնից ընթացիկ 2022 թվականի հունվարին:

Իմ աշխատանքում ես արդեն չորրորդ կամ հինգերորդ սերունդն եմ Էստոնիայում թվային կառավարման ոլորտում ղեկավար անձանց շարքում: Ուստի իմ մարտահրավերը նախ և առաջ համոզվելն էր, որ այն, ինչ կառուցվել է, հարատևելու է, ուժեղանալու և թարմացվելու է, և, իհարկե, ստեղծվելու են նաև նորերը:

Կարծում եմ, որ կարողացանք կատարելագործվել երկու ոլորտներում միաժամանակ, թեև գիտակցում եմ, որ միշտ էլ ավելին անելու անհրաժեշտություն կա, և մի քանի մարտահրավերներ դեռ շարունակում են մնալ:

Սա համեստ փորձառնություն էր, քանի որ հնարավորություն էր ծառայել սեփական երկրին: Թեմա, որն ինձ համար միշտ շատ զգայական է եղել, ուստի առաջին հերթին այդ էր պատճառը, որ միացա կառավարությանը: Այս գործունեության մեջ ինձ նախորդած բազմաթիվ մարդկանց ուսերին հենվելու հնարավորությունը, ովքեր իսկապես ստեղծել են թվային կառավարություն, ավելի պարտավորեցնող էր, քանի որ մենք կառուցում ենք նրանց կառուցածի վրա և փաստորեն պահպանում այն, ինչ նրանք արել են:

Կարծում եմ, ես նույնպես հեռացա պաշտոնից՝ ասելով. «Այո, մենք կարողացանք զարկ տալ նորին, կատարելագործել այն», ինչպես օրինակ՝ արհեստական ​​ինտելեկտը մեր կառավարություն բերելը, ծառայության վերանախագծումը, ծառայություններն ավելի անտեսանելի դարձնելը և այլն: Մինչդեռ, որքան էլ գործենք, ավելին անելու անհրաժեշտություն միշտ էլ կա:


Երբ աշխատում էիք որպես կառավարության տեղեկատվական բաժնի գլխավոր տնօրեն, հնարավորություն ունեցե՞լ եք համագործակցել այլ կառավարությունների հետ, մասնավորապես մեր տարածաշրջանից։


Էստոնիան միշտ ցանկացել է և ուրախ է կիսվել իր լուծումներով և քաղած դասերով, հատկապես այն պատճառով, որ մեր ճանապարհորդության ընթացքում մենք շատ բան սովորեցինք ուրիշներից, օրինակ, մեր թվային ինքնությունը Ֆինլանդիայում ծնված հայեցակարգ էր: Մենք այն վերցրեցինք, աշխատեցրինք և մեծացրինք: Այսպիսով, մենք տեսել ենք նման ձևով կիսվելու և սովորելու առավելությունները, և այդ միջոցները մշտապես գործի դրել մեր ընկերների հետ՝ Վրաստանում և այլուր: Այս տեսակի համահավասար ցանցերն իսկապես տարածվում են ամբողջ աշխարհում, և Էստոնիան մի քանի այդպիսի ցանցերի անդամ է թվային կառավարության փոխանակման բնագավառում:

Բայց ավելի կարևոր է այն, որ հիմնվելով Էստոնիայի կառավարության ստեղծման փորձի վրա՝ մեր փորձագետները և մեր մասնավոր արդյունաբերությունները այս դասերը տանում են արտասահման՝ կոնկրետ «գիտեմ` ինչպես»-ով և իր լուծումներով հանդերձ: Նրանք աշխատանք են տարել աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ խորհրդատվության, ուսուցման, նոր լուծումներ ստեղծելու ձևով: Ընդ որում, գործունեությունն ընդգրկել է նաև Կովկասը։


Կցանկանայի՞ք մեկ այլ երկրում աշխատել որպես տեղեկատվության գլխավոր տնօրեն:


Ինչպես արդեն նշեցի, իմ երկրին ծառայելը պատիվ է ինձ համար և համեստ փորձառնություն: Ակնհայտ է, որ այդ տեսանկյունից ոչինչ չի կարող առավել նշանակալի լինել ինձ համար, քան Էստոնիայի կառավարությանը ծառայելը, որպես պետական ​​ՏՏ տնօրեն: Միևնույն ժամանակ, ասեմ, որ թվային նորարարությունը ներքևից վերև բարձրացնելու կամ հաջորդ մակարդակ տեղափոխելու մասնագիտական ​​ մարտահրավերը որևէ այլ երկրում գործարկելն իսկապես հետաքրքրաշարժ է, հատկապես, եթե փորձեմ ինձ հետ բերել Էստոնիայում ՏՏ տնօրենի դերում քաղած դասերից մի քանիսը: Այնպես որ, չեմ կարող որևէ վճռական պատասխան տալ, բացի նրանից, որ չկա առավել մեծ պատիվ, քան սեփական հայրենիքին ծառայելը:


Մեր կյանքի համար մենք կարող ենք հավաքագրել անհրաժեշտ ծառայությունների փաթեթ աշխարհի լավագույն վայրերից:

Ճի՞շտ է, որ դուք ներգրավված եք եղել նաև «տվյալների դեսպանատուն» և «երկիրը որպես ծառայություն» գործունեության մեջ: Եթե ​​այո, կարո՞ղ եք համառոտ ներկայացնել, թե ի՞նչ են դրանք ենթադրում:

«Երկիրը որպես ծառայություն», իրոք գաղափար է՝ կապված էլեկտրոնային ռեզիդենտության հետ: Օրինակ, ես ուզում եմ իմ ընկերությունը հիմնել Էստոնիայում, բայց ցանկանում եմ ապրել Վրաստանում, կամ կարող եմ իմ առողջապահական ծառայությունները ստանալ Լոնդոնից, կամ հնարավոր է, որ ցանկանում եմ, որ իմ երեխաները թվային ճանապարհով գնան դպրոց ՍինգապուրումՈրքան ավելի շատ ծառայություններ են դառնում թվային, հատկապես հանրային ծառայություններ, այնքան ավելի շատ հնարավորություններ են ստեղծվում ընտրություն կատարելու համար: Մենք կաղապարված չենք այնտեղ, որտեղ գտնվում ենք. մեր կյանքի համար մենք կարող ենք հավաքագրել անհրաժեշտ ծառայությունների փաթեթ աշխարհի լավագույն վայրերից:

Տվյալների դեսպանատունը նախաձեռնություն է՝ համոզվելու, որ, ինչ էլ որ պատահի Էստոնիայում, մենք միշտ կշարունակենք գործել որպես կառավարություն: Այսպիսով, Էստոնիայում մենք կառուցել ենք թվային կառավարություն, որն ամբողջովին թվային է. մեզ համար թղթային ճանապարհ չկա, չկա նաև այլընտրանքային գործընթաց, որին կարող ենք վերադառնալ: Եթե ​​լինի բնական աղետ, մեծ կիբերհարձակում էստոնական համակարգերի դեմ, եթե, օրինակ լինի պատերազմ կկորցնի արդյոք Էստոնիան այն կայքերը, որտեղ պահում է տվյալներն ու համակարգերը: Դե, բնականաբար կկորցնենք կառավարությունը և որպես երկիր գործելու ունակությունը։ Ուրեմն, արտասահմանում պետք է ունենանք պահուստային պատճեններ, որոնք վերահսկելի լինեն մեր կողմից. մենք չենք ցանկանում դրանք պարզապես տեղադրել տվյալների պահպանման որևէ բազա:

Այս հանգամանքը ստիպեց մտածել. «Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք իրականում ունենալ արտասահմանում թվայնորեն գործելու ունակություն»: Պետք էր նաև համոզվել, որ հնարավոր կլինի իրավական և տեխնիկական հսկողություն։ Ահա այս խնդիրն էր, որ առաջ բերեց դեսպանության հայեցակարգը: Միջազգային իրավունքով դեսպանատները մեր տարածքներն են արտերկրում։ Դուք գնում եք Էստոնիայի դեսպանատուն Թբիլիսիում կամ այլուր և դա մեր տարածքն է այդ երկրում:

Այսպիսով Լյուքսեմբուրգի մեր գործընկերների հետ միասին, մենք նույն գործողությունն իրականացրինք տվյալների կենտրոնի պահպանման բազայի հետ կապված: Մենք ունենք նրանց ազգային տվյալների կենտրոնի մի մասը որպես էստոնական տվյալների կենտրոն. դա մեր կառավարության տվյալների պահպանման բազայի ընդլայնումն է :

Այսպիսով, դա տվյալների դեսպանատունն է. այն մեր տվյալների անկյունն է այնտեղ, որտեղ մենք պարզապես պահում ենք բոլոր տեսակի ամենակարևոր նյութերը՝ պաշտպանված վերջնական կամ չնախատեսված իրավիճակների համար:


Էլեկտրոնային Էստոնիան, իբրև այդպիսին, գործարկվել է մոտ մեկ տասնամյակ առաջ, այնպես որ դուք կարող եք հստակ տեսնել դրա արդյունքները: Կա՞ որևէ բան, որը կցանկանայիք այլ կերպ տեսնել:


Երկու հիմնական հանգամանք կա, որը կարծում ենք սովորել ենք այս գործընթացի ընթացքում:

Նախ, կարևորը ամեն ինչում պարզ ու անկեղծ լինելն է: Եթե ​​ դուք չափազանց մեծացնում եք համակարգերը, նախագծերն ու բարեփոխումները, ապա դրանք հակված են ձախողման՝ բարդության պատճառով: Սկսեք փոքրից, կառուցեք այն, չափեք, մտածեք, թե ինչպես կաշխատի այն, անընդհատ կրկնեք դա ճանապարհի ընթացքում: Իրականում սա հավասարազոր է բոլոր ստարտափների կառուցմանը, նրան, թե, ինչպես է ստեղծվել էլեկտրոնային ռեզիդենտությունը: Կարծում եմ, սա իսկապես այն է, ինչ մենք սովորել ենք, և սա շատ առումներով ամենաարդյունավետն է աշխատում ի հակադրումն, այսպես ասած, «մեծ պայթյունի» մոտեցման:

Եվ երկրորդը, որ մենք սովորել ենք, այն, որ պետք է լավ վիճակում պահենք այն, ինչ կառուցել ենք: Այն նման է ձեր տանը, որին մշտապես պետք է հետևել և, որից հետո միայն տունը կպահպանի իր արժեքը։ Նույնն է նաև տեղեկատվական համակարգերի և թվային լուծումների դեպքում: Եթե ​​դուք անընդհատ չաշխատեք դրանց վրա, կհայտնվեն տեխնիկական թերություններ, կառաջանան անվտանգության հետ կապված բացթողումներ: Այսպիսով, դուք պետք է պահպանեք այն, ինչ կառուցում եք, հակառակ դեպքում ամեն ինչ հետ կմնա տեխնոլոգիական տեսանկյունից: Եթե ​​հինգ տարի առաջ ինչ-որ բան եք կառուցել, և այն տվյալների պահպանման բազայի հետ համատեղելի չէ, դուք այն կկորցնեք:


Մյուս երկրները փորձում են հետևել Էստոնիայի օրինակին, մասնավորապես մեր տարածաշրջանի երկրները՝ Վրաստանը և Ադրբեջանը, 2018 թվականին գործարկել են էլեկտրոնային ռեզիդենտությունը: Բայց ակնհայտ է, որ դա այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Որո՞նք են թաքնված խոչընդոտները:


Երկրների միջև հիմնարար տարբերությունը, որը ես տեսնում եմ, այն է, թե արդյոք նրանք տալիս են ինչ-որ բան թե ոչ: Արդյո՞ք, նրանք բավականաչափ համարձակ և պատրաստակամ են որոշումներ կայացնելու մեջ, խոսքը ոչ միայն խոսելու և անընդհատ դրական և բացասական կողմերի մասին մտածելու, այլև որոշումներ կայացնելու և փորձելու, ինչպես նաև փորձարկումներ անելու մասին է:

Եվ երկրորդ տարբերակիչն այն է, թե որքան բարդ է գործի անցնելը, երբ որոշումներն արդեն կայացված են: Այսպիսով, ինչպիսի՞ն է կառավարման կառուցվածքը, արդյո՞ք, նրանք ձևավորում են բավարար կարողություններ, արդյո՞ք, ներդրումներ են կատարում այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:

Այստեղ է, որ տեսանելի է դառնում տարբերությունն այն տեսանկյունից, թե ինչու են որոշ երկրներ ավելի խորանում թվայնացման մեջ, իսկ որոշ երկրներ՝ ավելի քիչ: Միևնույն ժամանակ, սրանք այն բոլոր գործոններն են, որոնք գտնվում են յուրաքանչյուր երկրի վերահսկողության տակ. դուք միայն շարունակում եք խոսել, թե որոշումներ եք կայացնում և գործի անցնում, և կատարում եք ձեր որոշումները: Սրանք հարցեր են, որոնք մեր ձեռքերումն են՝ որպես մարդկանց՝ մեր առօրյա կյանքում և որպես կառավարությունների՝ մեր աշխատանքում:

Այսպիսով, այս ամենի մատուցումը կառավարելու վճռականությունն ու կարողությունն է տարբերությունը, և դա է հիմնական որոշիչը նրա, թե ով է ավելի շատ ձեռքբերումներ ունենում թվային ճակատում և ով ավելի քիչ:


Մյուս կողմից, չնայած ձեր ծրագրի հսկայական հաջողությանը` մինչ այժմ գրեթե 100 000 էլեկտրոնային ռեզիդենտ, մինչև 2025 թվականը 10 միլիոն էլեկտրոնային ռեզիդենտների նպատակը չափազանց հավակնոտ է թվում: Ի՞նչն է սահմանափակում նախատեսվող աճը:


Նախ պետք է ասեմ, որ սա երբեք չի եղել մեր կառավարության ձգտումը կամ պաշտոնական նպատակը, այն է մինչև 2025 թվականը ունենալ 10 միլիոն էլեկտրոնային ռեզիդենտ: Այն ժամանակ մեզանից շատերն ասում էին. «Ի՞նչ կարող ենք անել, երբ ունենանք ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր էլեկտրոնային ռեզիդենտներ: Ի՞նչը կարելի է այլ կերպ անել, որպեսզի երկրաչափական աճ գրանցենք, ինչո՞ւ ենք ավելի դանդաղ աճ գրանցում»։

Էստոնիայի դեպքում որոշ հարցեր ժամանակ են պահանջում. մենք գործ ունեինք ԿՈՎԻԴԻ ճգնաժամի և պատերազմական իրավիճակների հետ, ուստի կառավարության ուշադրությունը այլ տեղ էր սևեռված: Սակայն ավելի կարևոր է այն, որ մենք չենք կարողացել ազատվել դեռևս գոյություն ունեցող մի քանի խոչընդոտներից: Օրինակ, Էստոնիայի ռեզիդենտ դառնալու համար դուք դեռ պետք է ֆիզիկապես այցելեք ձեր դեսպանատուն: Այն ամբողջովին թվային եղանակով կարգավորելու անվտանգ տարբերակներն աշխարհում բավականաչափ արագ չեն զարգացել, ինչպես մենք կարծում էինք:


Ինչո՞վ է Էստոնիան այդքան առանձնահատուկ և «էլեկտրոնային առումով ընկերական»: Արդյո՞ք դա այն պատճառով է, որ առկա է բարձր թվային գրագիտություն, մարդկանց վստահությունը կառավարության նկատմամբ բարձր է, թե՞ պարզապես իրավասու առաջնորդների հաջողակ համակցության արդյունք է:


Էստոնիան ակտիվորեն թվային է դարձել միանգամից մի քանի հանգամանքների համակցության արդյունքում: Փաստն այն է, որ մենք ունեինք կոմպետենտության բազա թվային և համակարգչային գիտության ոլորտում, որտեղից ի հայտ եկան մասնագետներ, ինչպես նաև տեսլականներ, հենց որոնք և հիմք դրեցին թվային կառավարման մեկնարկին:

Կառավարության նկատմամբ ընդհանուր վստահություն կա, բայց դա հիմնովին պայմանավորված է նրանով, որ Էստոնիան մեծ ջանքեր է գործադրել օրենքի գերակայության և արդարության հաստատման համար, այնպես որ դուք կարող եք վստահել կառավարության որոշումներին և կառավարության գործողություններին, և սա է եղել դրա հիմնաքարը:

Երրորդը, մենք իսկապես առաջ ենք քաշել այնպիսի հարցեր, ինչպիսիք են փոփոխությունների և ավելի մեծ բարեփոխումների համար մանրակրկիտ կառավարումը: Այսպիսով, առցանց հարկերի վճարումը պարզապես տեխնոլոգիական նախագիծ չէ, այն հիմնականում փոփոխության նախագիծ է, որը ներառում է օրենքը և ամեն ինչ: Այսպիսով, մենք իսկապես կարողացանք հասնել դրան:


Երկրների միջև տարբերությունն այն է, թե արդյոք դուք որոշում եք կայացնում, թե իրականում գործում եք դրանց հիման վրա:

Մենք երջանիկ ենք, որովհետև ունեցել ենք առաջնորդներ, ովքեր պատրաստ են եղել ռիսկի դիմել և նորը փորձել, ինչպես նաև նախաձեռնել:

Այս ամենը մի քանի հանգամանքների համակցություն է, բայց սկզբունքորեն ես դեռ վերադառնում եմ նրան, ինչ արդեն ասացիերկրների միջև տարբերությունն այն է, թե արդյոք դուք որոշում եք կայացնում, թե իրականում գործում եք դրանց հիման վրա:

Մենք կատարյալ չենք Էստոնիայում, բայց ես կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք կարողացել ենք մի փոքր ավելին անել, քան մյուս երկրները:


Թվային գործիքները հեշտացնում են մեր կյանքըիսկ ի՞նչ կասեք անվտանգության և  

ապահովության մասինեթե, օրինակ բոլոր «ձվերը դրվեն միևնույն «թվային զամբյուղում»:


Էստոնիայի թվային կառավարության և երկրի պատմությունը, հուսով ենք, պետք է հավաստիացնի, որ դուք կարող եք կառավարել այդ ռիսկերը: Մենք կարող ենք դրանք կառավարել՝ ստեղծելով համապատասխան իրավական շրջանակներ, օրինակ՝ գաղտնիության և տվյալների պաշտպանության համար. ճիշտ տեղը դնելով պատշաճ մշակումը և ապահովությունը (օրինակ, ինչ կլինի, եթե ինչ-որ մեկին հասանելի լինի այն, ինչն անթույլատրելի է, և որի համար դուք կարող եք տուգանվել, քանի որ կան նման խոչընդոտող հանգամանքներ ևս), կամ օրինակ կիբերանվտանգության տեսանկյունից՝ գործի դնելով այն գործընթացները, որտեղ ոչ ոքի համար հասանելի չի լինի ամեն ինչ:

Սա այն տեխնոլոգիան է, որը դուք կարող եք կիրառել: Օրինակ, մենք օգտագործում ենք շատ առաջադեմ կրիպտոգրաֆիա՝ պաշտպանելու մեր ինքնությունը և տվյալների բազաները, կամ օրինակ գաղտնիությունը պաշտպանելու համար մենք ներկառուցել ենք մի գործառույթ մեր համակարգերում, որով դուք տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում տվյալների հետ:

Այսպիսով, մենք կարող ենք շատ լծակներ գործի դնել՝ սկսած համակարգերի, գործընթացների և իրավական շրջանակների նախագծումից մինչև ամենօրյա պաշտպանություն, մինչև անգամ վատագույն դեպքերի համար արագ գործելու հնարավորություն: Եվ դա է այն անհրաժեշտ ներդրումը թվային գործունեությունը մեկնարկելու համար:


Ես չեմ կարող չխնդրել Ձեզ կիսվել ապագայի Ձեր տեսլականով:


Նախ և առաջ, տեխնոլոգիական առաջընթացը միայն կշարունակվի և կարագանա, այդպես չէ՞: Դա նշանակում է, որ կառավարություններում անընդհատ ավելի ու ավելի շատ հնարավորություններ կլինեն որևէ բանից կառչելու համար, օրինակ, դա է պատճառը, որ Էստոնիան այժմ ուժեղ է իր արհեստական ​​ինտելեկտով:

Մենք տեսնում ենք, որ նույնիսկ արհեստական ​​ինտելեկտի պարզ կիրառություններով մենք կարող ենք իշխանությունը նորից ավելի ու ավելի արդյունավետ դարձնել։ 


Թվային ապագայի վերաբերյալ էստոնական և իմ սեփական տեսլականն այն է, որ կառավարությունն ու հանրային ծառայություններն, այսպես ասած, բյուրոկրատիան, պետք է անտեսանելի դառնան:

Այսպիսով, տեխնոլոգիան բացում է հնարավորություններ, և միևնույն ժամանակ բերում է նոր ռիսկեր, ուստի մենք պետք է դրանք նույնպես կառավարենք։ Ահա թե ինչու էստոնական թվային ռազմավարության մի մասն ակնհայտորեն կիբերանվտանգության կարողությունների հաջորդ մակարդակի ստեղծումն է, հատկապես՝ հասկանալու, թե ուր է գնում տեխնոլոգիան, և ինչպես մշակել կանխարգելիչ միջոցներ, պատրաստվել ու կառավարել հնարավոր ռիսկերը:

Հիմնականում թվային ապագայի վերաբերյալ էստոնական և իմ սեփական տեսլականն այն է, որ կառավարությունն ու հանրային ծառայություններն, այսպես ասած, բյուրոկրատիան, պետք է անտեսանելի դառնան:

Եթե ​​ հարկեր վճարելը կամ ինչ-որ արտոնությունների համար դիմում ներկայացնելը առցանց է, ապա դա չի նշանակում, որ այն հարմար է: Թվային առումով մենք կարող ենք իրականում նպաստել դրա անտեսանելի դառնալուն: Մենք կարող ենք ավելի ու ավելի շատ բան անել ավտոմատ կերպով, անտեսանելի կերպով:

Եթե ​​երեխաս ծնվի, ես այլևս կարիք չեմ ունենա դիմելու, որպեսզի անվանակոչեմ երեխային կամ դիմեմ ինչ-որ արտոնություններ ստանալու համար կամ նման այլ բան: Ընկերություն բացելու համար ամեն ինչ տեղի է ունենում միայն մեկ փոխազդեցությամբ: Այսպիսով, մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ փաթեթներով աշխատելու համար ծառայությունների վերաձևավորումը դրա մեծ մասն է. այն պետք է տեղի ունենա պրոակտիվ կերպով այնպես, որ ես ստիպված չլինեմ դիմել իմ կառավարությանը:

Իրականում ես կարող էի առաջարկել ծառայություն, որն ավելի ու ավելի ինքնաբերաբար տեղի կունենար: Օրինակ, ինչու՞ ես պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեմ որպես ընկերություն. եթե կառավարությանը հասանելի լինեն իմ տվյալները, ուրեմն ավտոմատ կերպով հաշվետվություններ կկազմվեն:

Այդ իսկ պատճառով մենք Էստոնիայի թվային ռազմավարության նպատակը դարձրինք «լավագույն փորձը», ուր ամեն ինչ պետք է ընթանա թվային հանրային ծառայությունները մարդկանց համար լավագույն միջոց դարձնելու համար, քանի որ դա նրանց անհրաժեշտ է:


Էստոնիայում մենք իսկապես հավատում ենք, որ ապագան այն է, ինչ մենք ստեղծում ենք:

Ապագայում, ընդ որում ոչ շատ հեռու ապագայում, մենք պետական ​​ տեղեկատվություն այլևս չենք ստանա կայքերի կամ հավելվածների միջոցով: Դա տեղի կունենա մեր ձայնի միջոցով. օրինակ Siri-ին կամ Google Assistant-ին կամ ձեր սառնարանի վրա փակցված ինչ-որ բանին կամ էլ պետական ​​բոտին հարցնելով. «Հեյ, ի՞նչ է կատարվում այսօր»: Կամ նոր անձնագիր ստանալու համար Siri-ն ինձ կհարցնի. «Հեյ, կարծես թե քեզ նոր անձնագիր է պետք ստանալ: Ընթացիկի ժամկետը սպառվում է»:

Նման վիրտուալ օգնականները կբացեն թվային կառավարման ամբողջական, ավելի լայն փորձը՝ դարձնելով ամեն ինչ ավելի ակտիվ և հեշտ օգտագործելի:

Այսպիսով, անտեսանելի ծառայությունները, որոնք ակտիվորեն կատարվում են իրադարձությունների շուրջ, ավելի ու ավելի ավտոմատ կերպով, և վիրտուալ օգնականների միջոցով մեզ օգնելը հենց իրականում այն ​​ապագան է, որը կառուցում է Էստոնիան: Եվ Էստոնիայում մենք իսկապես հավատում ենք, որ ապագան այն է, ինչ մենք ստեղծում ենք:


Խորապես շնորհակալ եմ:


Շնորհակալություն Ձեզ և հաջողություն ձեր թվային նախաձեռնություններում: Էստոնիան միշտ ուրախ է կիսվել իր քաղած դասերով:


Read the English language version here.


«Կովկասյան ամսագիրը»  բարձր է գնահատում Թբիլիսիում Էստոնիայի դեսպանատան բարի աջակցությունն այս հարցազրույցի նախապատրաստական աշխատանքում:


«Կովկասյան ամսագրին» կարող եք հետևել հետևյալ հասցեներով՝

Google News  *  Twitter  *  Facebook  *  Medium  *  LinkedIn  *  YouTube  *  RSS

«Կովկասյան ամսագրին» էլեկտրոնային բաժանորդագրության հայտ ներկայացնելու  համար մուտքագրեք ձեր էլ.փոստի հասցեն.