❄ Մեր ընթերցողներին մաղթում ենք տոնական ուրախ տրամադրություն ❄
04.01.2025. (Caucasian Journal) Ժամանակ առ ժամանակ Կովկասյան ամսագիրը լուսաբանում է ժամանակակից արվեստի դաշտը, հատկապես կերպարվեստը: Մեր ուշադրության կենտրոնում մշտապես Հարավային Կովկասի տարածաշրջանն է և նրա կապերը համաշխարհային արվեստի ներկայացուցիչների հետ: Որքանո՞վ են հայտնի վրացի արվեստագետները Եվրոպայում: Արդյո՞ք վրացիների համար առավել դյուրին է դառնում կապ հաստատել եվրոպական լսարանի հետ:
Այսօր մենք ուրախ ենք ողջունել մի շատ յուրահատուկ հյուրի, ով կարող է կիսվել եվրոպացի կուրատորների նախասիրություններով՝ ծանոթ լինելով վերջիններիս տեսակետներին։ Մեր հյուրը Լուիջի ՖԱՍՍԻՆ է, նա տնօրինում է Artissima-ի՝ Իտալիայի ամենամեծ միջազգային ժամանակակից արվեստի տոնավաճառը, որն անցկացվում է Թուրինում 1994 թվականից սկսած: Վերջին Artissima-ն, որը տեղի ունեցավ անցյալ ամիս, ընդգրկում էր նաև Վրաստանի մասնակցությունը:
▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:
Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, Կովկասյան ամսագրի գլխավոր խմբագիր. Բարի գալուստ Կովկասյան ամսագիր: Կարո՞ղ եք ներկայացնել ժամանակակից վրացական արվեստի որոշ օրինակներ, որոնց ծանոթ եք: