Դեսպան Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆ. «ՀՀ և Վրաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները քաղաքական առումով հասան իրենց գագաթնակետին»

Ashot SMBATYAN 2025
29.07.2025 (Կովկասյան ամսագիր) «Կովկասյան հանդեսը» ուրախ է երկրորդ հարցազրույցի համար ողջունել Վրաստանում  ՀՀ դեսպան Ն.Գ. Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆ: Դեսպան Սմբատյանի՝ 2023 թվականի նախորդ հարցազրույցից ի վեր նշանակալի զարգացումներ են տեղի ունեցել Հայաստանում, Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում: Հուսով ենք այս հարցազրույցի ընթացքում քննարկել բոլոր հիմնական թեմաները:

In English:  Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:

Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. - Ձերդ գերազանցություն, հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք Թբիլիսիում, սկսենք Հայաստանի և Վրաստանի հարաբերություններից: Մեր երկրներն այժմ ունեն Ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը ստորագրվել է մոտ 18 ամիս առաջ։ Այս համաձայնագրի ակնհայտ խորհրդանշական կշռից դուրս, ի՞նչ շոշափելի արդյունքներ են գրանցվել և ի՞նչ ապագա նախաձեռնություններ են մշակվում։ Բացի քաղաքական և տնտեսական հարթություններից, գուցե նաև մեկնաբանեք ռազմական համագործակցությունը, որը նախատեսված է անցյալ տարի ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների ստորագրած համագործակցության ծրագրում։

Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆ - Այո, Դուք ճիշտ նկատեցիք, որ արդեն 30-ից ավելի տարիներ ՀՀ և Վրաստանի միջև առկա  բարեկամական հարաբերությունները քաղաքական առումով հասան իրենց գագաթնակետին, և 2024թ. հունվարին Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի վարչապետները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հռչակագիրը՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով Հայաստան-Վրաստան հարաբերությունները և հիմք ստեղծելով տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների է՛լ ավելի սերտացման համար։ Գրեթե բոլոր ոլորտներում տեսանելի է զարգացման աճ, իսկ զբոսաշրջության ոլորտում կարևոր է, որ Վրաստանից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թվաքանակը զգալի աճել է: Առկա է բազմաշերտ իրավապայմանագրային բազա երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև։ Միայն վերջին երկու տարիների ընթացքում ստորագրվել են տասից ավելի փաստաթղթեր: Պարբերական բնույթ են կրում  ՀՀ և Վրաստանի  բարձրագույն ղեկավարության և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումներն ու շփումները: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունենում ամենամյա քաղաքական խորհրդակցություններ: Մշակութային ոլորտում հարաբերությունները ակտիվ զարգանում են, որի արդյունքն են նաև երկու երկրներում անցկացվող մշակութային բազմաթիվ միջոցառումները: Այս ամենը անհրաժեշտ քայլեր են, բայց իմ համոզմամբ՝ ՀՀ և Վրաստանի հարաբերությունների զարգացման մեջ առկա է դեռ մեծ ներուժ, ինչի առաջմղման և կյանքի կոչման ուղղությամբ պետք է շարունակենք մեր ջանքերը:

(Տեսանյութ) Դիտեք մեր միջազգային Nordic Talk-ը կրթության վերաբերյալ

Nordic Talks Education 2025
26.02.2025 (Caucasian Journal). Անցյալ ամիս Կովկասյան ամսագիրը հյուրընկալեց երրորդ Nordic Talk-ը, որին մասնակցեցին փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և սկանդինավյան երկրներից: Միջոցառման վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել այստեղ:

Այժմ մենք ուրախ ենք ներկայացնել վերջնական տեսանյութը, որը հասանելի է անգլերեն լեզվով՝ հայերեն և վրացերեն ենթագրերով:

Տեսանյութը բաղկացած է երկու մասից.

🔹 Մաս 1 – Ներառական տարրական կրթություն

🔹 Մաս 2 – Բարձրագույն և մասնագիտական կրթություն

▶ In English:  Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:


Ի՞նչ է Nordic Talk-ը: Սա միջազգային քննարկումների և փոդքասթերի մի շարք է, որն ուղղված է գլոբալ հիմնախնդիրներին և իրականացվում է Սկանդինավյան երկրների նախարարների խորհրդի աջակցությամբ:

Nordic Talk-ի այս թողարկման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես կարելի է կիրառել սկանդինավյան գործընկերների հաջողված փորձը կրթության ոլորտում: Սկանդինավյան կրթական մոդելը հայտնի է իր բարձր չափանիշներով և նորարարական մոտեցումներով: Քանի որ Վրաստանն ու Հայաստանը շարունակում են զարգացնել իրենց եվրոպական ինտեգրման ուղին, արևմտյան կրթական մոդելների դերը դառնում է առավել կարևոր։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին համագործակցության կոնկրետ նախագծեր, որոնք իրականացվել են սկանդինավյան երկրների, Հայաստանի և Վրաստանի միջև։

Քննարկման տեսագրությունը հասանելի է բնօրինակ տարբերակով, ինչպես նաև հայերեն և վրացերեն ենթագրերով:

Մեր բոլոր բացառիկ տեսահարցազրույցները առաջինը դիտելու համար խնդրում ենք բաժանորդագրվել այստեղ մեր YouTube ալիքին: 


Լուիջի ՖԱՍՍԻ. Վրացական արվեստի դաշտը մեծ ճանաչում է ձեռք բերում Եվրոպական շրջանակներում

Luigi Fassi
❄ Մեր ընթերցողներին մաղթում ենք տոնական ուրախ տրամադրություն ❄ 
04.01.2025. (Caucasian Journal)  Ժամանակ առ ժամանակ Կովկասյան ամսագիրը լուսաբանում է ժամանակակից արվեստի դաշտը, հատկապես կերպարվեստը: Մեր ուշադրության կենտրոնում մշտապես Հարավային Կովկասի տարածաշրջանն է և նրա կապերը համաշխարհային արվեստի ներկայացուցիչների հետ: Որքանո՞վ են հայտնի վրացի արվեստագետները Եվրոպայում: Արդյո՞ք վրացիների համար առավել դյուրին է դառնում կապ հաստատել եվրոպական լսարանի հետ:

Այսօր մենք ուրախ ենք ողջունել մի շատ յուրահատուկ հյուրի, ով կարող է կիսվել եվրոպացի կուրատորների նախասիրություններով՝ ծանոթ լինելով վերջիններիս տեսակետներին։ Մեր հյուրը Լուիջի ՖԱՍՍԻՆ է, նա տնօրինում է Artissima-ի՝ Իտալիայի ամենամեծ միջազգային ժամանակակից արվեստի տոնավաճառը, որն անցկացվում է Թուրինում 1994 թվականից սկսած: Վերջին Artissima-ն, որը տեղի ունեցավ անցյալ ամիս, ընդգրկում էր նաև Վրաստանի մասնակցությունը:

 In English:  Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:


Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, Կովկասյան ամսագրի գլխավոր խմբագիր. Բարի գալուստ Կովկասյան ամսագիր: Կարո՞ղ եք ներկայացնել ժամանակակից վրացական արվեստի որոշ օրինակներ, որոնց ծանոթ եք: