Յենս-Հինրիխ ԲԻՆԴԵՐ. «Նոր եվրոպական անդամ պետությունները միանում են ֆինանսական կարգավորման արդի համակարգին» (կարդալ կամ դիտել տեսանյութը)

17.12.2024 (Caucasian Journal). Jens Binder Caucasian JournalՄեզ համար մեծ պատիվ է ողջունել Յենս-Հինրիխ ԲԻՆԴԵՐԻՆ, ով Գերմանիայի Թյուբինգենի Էբերհարդ Կարլս համալսարանի իրավագիտության պրոֆեսոր է և հանդիսանում է Մասնավոր, Առևտրային և Կորպորատիվ Իրավունքի բաժնի ամբիոնի վարիչ: 
Սա  հազվադեպ հնարավորություն է քննարկելու ԵՄ ինտեգրման կարևոր հայեցակետերը, մասնավորապես՝ եվրոպական ֆինանսական կարգավորումները և դրանց անմիջական նշանակությունը ԵՄ թեկնածու երկրների ընդհանուր բնակչության համար:

▶ In English:  Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:

Մեր բոլոր բացառիկ տեսահարցազրույցները առաջինը դիտելու համար խնդրում ենք բաժանորդագրվել այստեղ մեր YouTube ալիքին 


Դեսպան Պեր ԷԿԼՈՒՆԴ․ «Քաղաքական մշակույթը պետք է զարգացնել»

Ambassador Per Eklund
14.11.2024 Կովկասյան ամսագիր»)  Այսօր մենք պատիվ ունենք ողջունելու մեր հատուկ հյուրին՝ դեսպան Պեր ԷԿԼՈՒՆԴԻՆ, ով եղել է ԵՄ նախկին դեսպանը Վրաստանում և այսօր աշխատում է Ստոկհոլմի Անվտանգության և Զարգացման Քաղաքականության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ Վերջերս, դեսպան Էկլունդը գլխավորեց 2024թ. Վրաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական պատվիրակությունը։

▶ In English:  Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:


Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր. Հարգելի պարոն դեսպան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք այս հարցազրույցի համար։ Ի տարբերություն միջազգային շատ դիտորդների, որպես նախկին ԵՄ դեսպան Ձեր փորձառնությունն ու տարածաշրջանային գործերին մշտարթուն մասնակցությունը թույլ են տալիս, որպեսզի Վրաստանի մասին սեփական տեսլականն ունենաք։ Ինչպե՞ս կամփոփեիք Ձեր տպավորություններն ընտրությունների և վերջին զարգացումների շուրջ։

Պեր ԷԿԼՈՒՆԴ. Վրաստանը, լինելով ԵՄ թեկնածու երկիր, չի արդարացրել միջազգային հանրության բարձր ակնկալիքները 2024 թ. ընտրությունների հետ կապված։ Հատկապես մտահոգիչ էր նախընտրական շրջանը, որը չի համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների հիմնական չափանիշներին։ Եղել են դեպքեր, երբ դիտորդները հաշվի չեն առնվել, ընդունվել են օրենքներ, որոնք չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին, հաճախակի բնույթ են կրել նաև ահաբեկումների և սպառնալիքների մասին հեռուստահաղորդումները՝ կապված ընտրողների իրավունքների հետ։ Ընտրական դաշտը հավասար չէր. իշխող կուսակցությունը գերիշխում էր մեդիա ոլորտում, ուներ վարչական ռեսուրսների հասանելիություն և վերահսկում էր վարչարարությունը։