Քերոլայն ֆոն ՓՈՍՏ. «Ինչու՞ ենք մենք մեր փոքրիկներին բրենդային նոր հագուստ հագցնում, որն իրականում մեծ քանակությամբ քիմիական նյութեր է պարունակում»:

 Photo: Rosie Alm
06.12.2021 («Կովկասյան ամսագիր»Արդյո՞ք, «100% բամբակ» պիտականշանը հաստատապես վկայում է այն մասին, որ հագուստը (կամ սպիտակեղենը, սրբիչները և այլն) անվտանգ է օգտագործման համար: Արդյո՞ք, օգտագործված հագուստն առավել նպատահարմար է մանկահասակ երեխայի համար: Ինչպե՞ս կարող է բիզնեսն օգտագործել թափոնները՝ բարձրորակ արտադրանք ստանալու և հավելյալ շահույթ ունենալու համար: Ինչո՞ւ է այս մոտեցումն արդիական հյուրանոցների համար: Վերամշակման գործընթացում ի՞նչն է համարվում էթիկական:

Այս ու թեման ընդգրկող այլ հարցեր մենք պատրաստել ենք մեր հյուրին՝ կենսաբան, շրջանաձև տնտեսության խորհրդատու և “Stormie Poodle” հայտնի ընկերության ղեկավար՝ Քերոլայն ֆոն ՓՈՍՏԻՆ (Շվեդիա) հղելու համար։

▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:

Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, «Կովկասյան ամսագրի» գլխավոր խմբագիր.  Հարգելի Քերոլայն, բարի գալուստ «Կովկասյան ամսագիր», ընդունեք ջերմ ողջույններ Վրաստանից, Հարավային Կովկասից: Այս տարածաշրջանը հայտնի է իր գեղեցիկ բնաշխարհով, հարուստ պատմությամբ ու բացառիկ հյուրընկալությամբ, և զարմանալի չէ, որ զբոսաշրջությունը համարվում է նրա հիմնասյուներից մեկը: Ուստի ինչպես կռահեցիք, ես պատրաստվում եմ խոսել հյուրանոցների մասին: Ճի՞շտ է, արդյոք, որ տիրապետում եք «կախարդական» այն հնարքին, որի կիրառումն էկոլոգիապես մաքուր է դարձնում հյուրանոցները,  նվազեցնում թափոնների քանակն ու բիզնեսն առավել շահութաբեր դարձնում:

Քերոլայն ֆոն ՓՈՍՏ. Այո, իհարկե, ես կարող եմ օգտակար լինել այս հարցում: Հյուրանոց վարելը միանշանակ բարդ գործընթաց է և իրականում լուրջ մոտեցում է պահանջում: Բրենդի մատուցումը, ճիշտ անձնակազմի ընտրությունը, որի նպաստավոր գործունեությունը կարող է առաջընթաց ապահովել, ինչպես նաև արտակարգ սննդակարգն ու ուտեստները, սենյակների կահավորանքը և այլ հարցեր… խորհելու տեղիք են տալիս: Նախքան “Stormie Poodle”-ի հիմնադրումը ես օգնել եմ հյուրանոցներին դառնալ էկոլոգիապես ավելի մաքուր, իսկ այժմ իմ բիզնեսը կենտրոնացած է հյուրանոցներում օգտագործվող տեքստիլ արտադրանքի վրա: Ինչպես նշեցիք, այդ տեքստիլ արտադրանքի վերամշակմամբ մենք նվազեցնում ենք թափոնների քանակը, օգնում դառնալ  էկոլոգիապես ավելի մաքուր ու հավելում տվյալ հյորանոցի շահույթը:

Դեսպան Կիրստի ՆԱՐԻՆԵՆ. «Ֆինլանդիան կառուցողական և ճկուն գործընկեր է, խաղաղությանը նպաստող միջազգային դերակատար»

25.11.2021 («Կովկասյան ամսագիր»Վրաց ժողովրդի մեծամասնությունը ձգտում է լիովին անդամագրվել եվրոպական ազգերի ընտանիքին, բայց ինչպե՞ս է այս գործընթացը դիտվում Եվրոպայի կողմից: Այս և այլ հարցեր այսօր քննարկելու ենք Հարավային Կովկասում Ֆինլանդիայի նորանշանակ շրջիկ դեսպանի՝ Նորին Գերազանցություն Կիրստի ՆԱՐԻՆԵՆԻ հետ:

▶ In English: Անգլերեն բնօրինակն ընթերցեք այստեղ:

Ալեքսանդր ԿԱՖՖԿԱ, ԿԱ գլխավոր խմբագիր. Հարգելի Կիրստի, բարի գալուստ Կովկաս և «Կովկասյան ամսագիր»: Չնայած ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ պաշտոնապես ստանձնել եք ձեր լիազորությունները Վրաստանում, դուք արդեն իսկ երկար ժամանակ ներգրավված եք Հարավային Կովկասի հետ կապված հարցերում՝ որպես շրջիկ դեսպան: Իսկ ահա վերջերս վերադարձաք Ռուսթավիից, որտեղ դիտորդական առաքելությամբ հանդես եկաք տեղական ինքնակառավարման ընտրություններում: Հետևաբար, քննարկելու շատ բան ունենք։ Բայց նախևառաջ եկեք բացատրենք մեր ընթերցողներին, թե  ի՞նչ է նշանակում շրջիկ դեսպան լինել:

Կիրստի ՆԱՐԻՆԵՆ. Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել «Կովկասյան ամսագրին» և ձեզ, Ալեքսանդր, սկանդինավյան-բալթյան թեմաները ձեր օրակարգում ներառելու համար: Սկանդինավյան-Բալթյան երկրներն ունեն ուժեղ հասարակություններ, նույնիսկ ավելի ուժեղ են քաղաքացիական հասարակությունները, որոնք ակտիվորեն մասնակցում են բազմաթիվ հասարակական գործընթացների, որոնց մասին դուք խոսեցիք: Այդ թեմաները կարող են հիանալի օրինակ ծառայել եվրոպական այլ փոքր երկրների համար՝ ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Պատիվ եմ համարում շարունակել ձեր նշած հաջորդականությունը և այս թեմայով զրուցել ձեզ հետ: